Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/03/2010
Պատմություն

Համրիչը հաշվարկներ կատարող առաջին պարզ սարքն է: Այն էվոլյուցիայի երկար ճանապարհ է անցել, որը կարելի է բաժանել չորս փուլի:
Առաջինը ազդարարում է համրիչի առաջացումը` դա կորիզների միջոցով հաշվարկն է, որը շատ նման է եվրոպական հաշվարկին` գծերի վրա:
Երկրորդը` “տախտակե հաշվարկն” է: Այն սկսվում է 16-րդ դարի վերջում և վերջանում է 18-րդ դարի սկզբում: Այս փուլում ստեղծվում է ռուսական համրիչը, որը իր ձևով շատ է տարբերվում ժամանակակից համրիչներից:
Հաջորդ` երրորդ փուլը ընդգրկում է ողջ 18-րդ դարը և 19-րդ դարի սկիզբը: Այս փուլի սկզբում համրիչը ձեռք է բերում …շարունակություն
Tags: համրիչ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/06/2009
Պատմություն
|

Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով
|
Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում: |
…շարունակություն
Tags: համրիչ, հաշվիչ