0

Հաշվապահի օրացույց, 2010թ. սեպտեմբեր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`29/08/2010 Անհրաժեշտ

1 սեպտեմբերի

Հողի հարկ

  • 2010թ. կազմակերպությունների հողի հարկի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետ

6 սեպտեմբերի

Շահութահարկի վճարում

  • 2010թ. օգոստոս ամսվա ընթացքում ոչ ռեզիդենտից գանձված շահութահարկի գումարների բյուջե վճարման վերջնաժամկետ

Վիճակագրական ծառայության տեղեկություններ

  • 2010թ. օգոստոս ամսվա համար վիճակագրական ծառայություն տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետ

…շարունակություն

Tags: ,

 
2

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Sona.

Հարգելի ընկերներ,

Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։

Կանխավ շատ շնորհակալություն։

Tags: , ,

 
0

Նախադպրոցական հաստատություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/08/2010 Հաշվետվություններ, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,
գործում է նախադպրոցական հաստատություն (մասնավոր մանկապարտեզ, կազմակերպաիրավական ձևը` ՍՊԸ), խնդրում եմ հուշեք, թե տվյալ գործունեությունը ի՞նչ տեսակի հարկերով է հարկվում (նշեք համապատասխան օրենքների հոդվածները):
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել:

Tags: , ,

 
5

Ի՞նչ հարկեր են առաջանում

Gurgen.

Բարև Ջեզ։
ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսեկան ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյոք պետք է մուծեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։

Tags: , ,

 
6

Աշխատողին ազատելուց

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը:
Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ:
Կանխավ շնորհակալ եմ:

Tags: , ,

 
1

Ավելացվել են փաստաթղթեր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`4/08/2010 Կայքի նորություններ

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ
  • ԱԱՀ-ի հաշվարկ

Tags: , , ,

 
4

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/08/2010 Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Աննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք թե ինչ քայլեր պետք է անեմ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար: Ու՞ր պետք է դիմեմ:
Նախօրոք շնորհակալություն:

Tags: ,

 
0

Հաշվապահի օրացույց, 2010թ. օգոստոս

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/08/2010 Անհրաժեշտ

2 օգոստոսի

Շահութահարկի հաշվարկի ներկայացում

  • 2010թ. երկրորդ եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ

Եկամտահարկի հաշվարկի ներկայացում

  • 2010թ. երկրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված եկամտահարկի գումարների մասին հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ

Գույքահարկի վճարում

  • Կազմակերպությունների 2010թ. երկրորդ եռամսյակի գույքահարկի վճարման վերջնաժամկետ

Բնապահպանական և բնօգտագործման վճարների վճարում

  • 2010թ. երկրորդ եռամսյակի բնապահպանական և բնօգտագործման վճարների վճարման վերջնաժամկետ

Հաստատագրված վճարի հայտարարություն

  • 2010թ. օգոստոս ամսվա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ

…շարունակություն

Tags: ,

 
1

Բնօգտագործման հաշվետվության փաստաթուղթ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/07/2010 Այլ, Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Karina.

Ինչպե՞ս կարող եմ գտնել բնօգտագործման հաշվետվության փաստաթուղթը:

Tags: ,

 
1

1ՏԳ հաշվետվության վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/07/2010 Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Anaila.

Հարգելի կոլեգաներ ով կարող է ինձ օգնել գտնելու 1ՏԳ հաշվետվության վերաբերյալ մի քանի հարցերի պատասխաններ:

Tags:

 
7

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/07/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հաշվետվություններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով.
Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պետք է վճարի ամսեկան վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II թե III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:

Tags: , , ,

 
4

Ճշգրտված հաշվետվություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/07/2010 Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Anush.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ճշգրտված հաշվետվությունը առանց դիմումի ձևի հարկային ուղարկելու դեպքում որևէ պատասխանատվություն առաջանում է:
Շնորհակալություն:

Tags: ,

 
8

Զրոյական հաշվետվություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`19/07/2010 Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Թերեզա.

Բարև բոլորին: Եթե իմ եռամսյակային հաշվետվությունը զրոյական է, ես կարո՞ղ եմ այն չներկայացնել հարկային:
Կանխավ շնորհակալություն:

Tags:

 
4

Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/07/2010 Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Hayk.

Հարգելի գործընկերներ,ով կարող է ինձ պատասխանել, հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով հուլիսից է , թե հունիս ամսվանը նույնպես պիտի այդ եղանակով ներկայացվի:

Tags: , ,

 
8

Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից

Աննա.

Հարգելի հաշվապահներ
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից: Հունիսին ունեցել է 4 աշխատակից, սակայն հուլիս ամսվա ընթացքում ընդունել է աշխատանքի ևս 2 հոգի: 2010թ. հուլիսին սոցի եռամսյակային թե ամսեկան հաշվետվություն պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալ եմ:

Tags: , ,

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank