Tag: միասնական հաշիվ

Հարկերի հաշվեհամար

Հայկ․

Բարև Ձեզ, ես հաշվապահ չեմ: Ունեմ Ա/Ձ, որի համար պետք է վճարեմ շահութահարկ: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցեմ շահութահարկը: e-payments կայքում կա միասնական հաշիվ, այդ հաշվին կա՞րող եմ փոխանցել: Շնորհակալություն։

ԴԱՀԿ – ն գումար է գանձել ԱՁ հաշվից

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ի հաշվեհամարից ԴԱՀԿ գումար է քաշել, որը պետք է մարվեր ԱՁ-ի հարկային պարտավորությունից։ Արդեն 10 օր անցել է, բայց միասնական հաշվում մուտք ցույց չի տալիս։ Կասեք՝ ի՞նչ պետք է անել։

Միասնական հաշվին առկա գումարի վերադարձ

Գայանե․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ բացատրել՝ միասնական հաշվում առկա գումարը կարո՞ղ եմ հետ ստանալ։ Կանխավ շնորհակալություն։

Հարկերի վճարում անձնական հաշվեհամարից

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ի տնօրենը հարկերը վճարել է անձնական հաշվից՝ նշելով ՀՎՀՀ և ՍՊԸ-ի անունը: Բայց հարկային պարտավորությունը ցույց է տալիս դեռ: Ինչպե՞ս վարվել: Հնարավո՞ր է հետ նստացնել այդ գումարը: Պետք է պարտադիր ՍՊԸ-ի հաշվից վճարել, ճիշտ է չէ՞:

Ձևակերպումներ ծրագրում

Մելինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք խնդրում եմ՝ ՀԾ հաշվապահ ծրագրում (նոր եմ ձեռք բերել), օրինակ, տույժերի ծախսերին հաշվեգրումը, կամ ասենք միասնական հաշվում առկա գումարով եկամտային հարկի մարումը ի՞նչ փաստաթղթերով ձևակերպել, հիշարար օրդե՞ր։ Եվ ձեռք բերված կնիքը ի՞նչ փաստաթղթով մուտքագրել՝ հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա: Շնորհակալություն։

Տուգանք հարկերի ուշացման համար

Արթուր․

Բարև Ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ ձեզ հետ նման դեպք պատահե՞լ է, ու ի՞նչ եք արել։

2023-ի հունվարի 9-ին ՊԵԿ միասնական հաշիվ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի չափով գումար եմ փոխանցել՝ իմ ԱՁ-ի «2022-ի չորրորդ եռամսյակի հարկային պարտավորություն» նպատակով։ Միասնական հաշվից առաջին հերթին 2022-ի սոցվճարի գանձում է կատարվել, իսկ մնացորդից՝ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի մարում է կատարվել, որը բնականաբար ավելի քիչ է եղել, քան իրական գումարը։

Հիմա ՊԵԿ-ը տուգանել է՝ հարկերը ժամանակին չվճարելու համար։ Այնինչ 2022-ի սոցվճարի, շահութահարկի ու դրոշմանիշային վճարի համար մինչև 2023-ի ապրիլի 20-ը կարող ենք փոխանցել։

Տույժ և տուգանքի վճարում

Մանե․

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք նշել, թե որտեղ պետք է վճարվի հսկիչ գնմամբ առաջացած տույժ, տուգանքը։ Միասնական հաշվում պարտավորությունը արտացոլված չէ։

Գերավճար միասնական հաշվին

Լիկա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևայն է. ՀՈԱԿ-ը հարկային տեսչությունում ունի գերավճար միասնական հաշվում /եկամտային հարկի գծով/, որը ՀԾ-ում ժամանակին որպես մնացորդ չի մուտքագրվել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ձևակերպում պետք է տալ՝ 1․ սխալն ուղելու համար, 2․ դ-տ պարտքի հաշվին կ-տ պարտքի մարում հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։ Նախապես շնորհակալություն։

Դեբետագրում միասնական հաշվին

Աննա.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատողը կազմակերպությունը զբաղվում է մեքենայի առքուվաճառքով։ Ավտոմեքենան ներմուծելիս վճարված ԱԱՀ-ի գումարը ե՞րբ կարող է ստանալ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար։ Նկատի ունեմ, ԱԱՀ-ի հաշվետվությամբ ներմուծումից առաջացած դեբետային գումարը ե՞րբ է մուտքագրվում միասնական հաշվին։ (Համապատասխան դիմումը 261 ձևը ներկայացնելուց հետո նկատի ունեմ)։

Միասնական հաշիվ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել ինչպե՞ս պետք է գրանցել հարկերի միասնական հաշվին փոխանցումը։ Ո՞րն է հարկերի միասնական հաշվի հաշիվն ըստ հաշվային պլանի։

ԱՀՔ քաղվածք

Արուս.

Բարև բոլորին: Շրջանառության հարկ վճարող եմ: Այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածքն եմ նայում, եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով վճարված գումարը երևում է ներքևում` միասնական հաշվում առկա գումարի տակ: Արդյո՞ք դա այդպես էլ պետք է լինի:

Սոց. վճարի հաշվեհամար

Մանե.

Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք օգնել, միկրոյով աշխատող Ա/Ձ տարեկան սոց. վճարը միասնական հաշվեհամարի՞ն է վճարում։

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:

Բաշխում միասնական հաշվից

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ հուշել` որտեղի՞ց է կատարվում միասնական հաշվին փոխանցված եկ․ հարկի և սոց․ վճարի վերաբաշխումը։

Միասնական հաշիվ

Սուսաննա Բարսեղյան.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` եկամտային հարկը ու սոց․ վճարը փոխանցվելու են 900008000490 հաշվեհամարի՞ն։

ԱԱՀ հաշվարկի ճշգրտում

Արման.

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եմ ճշգրտել սեպտեմբեր ասմվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, եթե այդ ամսվա առաջացած ԱԱՀ-ի դեբետային մասն արդեն պարզեցված ընթացակարգով մուտքագրվել է միասնական հաշվին։ (Հոդված 53 մաս 11, Հոդված 54 մաս 5, եթե ճիշտ եմ հասկանում` այս հոդվածները թույլ չեն տալիս ճշգրտում իրականացնել)։ Ցանկանում եմ ճշգրտում կատարել միայն 18-րդ կետի [Ա] վանդակում, որովհետև գործնկերը չեղարկել և նորից հաշիվ հավերագիր է դուրս գրել, փոխելով գումարի չափը։ Շնորհակալ եմ:

Գումարի վերադարձ միասնական հաշվից

Արմեն․

Բարև Ձեզ։ Միասնական հաշվից գումարի վերադարձ է եղել ընկերության հաշվին։ Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ։

ԵՏՄ-ից ներմուծման ճշգրտումներ

Անի.

Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունն աշխատում է շրջհարկով, ԵՏՄ-ից ներմուծում է քսայուղեր: 2019թ. նոյեմբերին ներմուծել է ապրանքի քանակություն, ձևավորվել է ԱԱՀ, վճարել ենք, բայց վերահաշվարկ ենք կատարել, ԱԱՀ-ի ավել մասը մուտք են արել ԱԱՀ-ի դեբետ բաժնում՝ 89 450դր: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս հետ վերադարձնել գումարը միասնական հաշիվ: Լրացրել եմ 261 ձևը, իրենց ասելով 6-րդ կետի 2 մասը, բայց մերժել են: Աշխատում ենք շրջհարկով, ներկայացնում ենք եռամսյակային հաշվետվություն:

2. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի հետ կապված հարց. 7-րդ, 9-րդ, 18-րդ և 19.1-րդ տողերի Ա բաժնում լրացվում է ամբողջ գումարը՝ ներառյալ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Շնորհակալություն

Հարկերը սխալ հաշվեհամարի են փոխանցվել

Մարինա․

Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք՝ ի՞նչ է կարելի անել, եթե կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկի ամբողջ գումարը փոխանցվել է դրոշմանիշային վճարի հաշվեհամարին։ Շնորհակալություն։

Ինչպիսի՞ ձևակերպում տալ

Անի.

Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Հուլիս ամսվա եկամտային հաշվարկի ճշգրտված հաշվետվության արդյունքում 2150 դր. հետ է մուտք արվել միասնական հաշվին: Ինչպիսի՞ ձևակերպում տալ: Շնորհակալ եմ:

Միասնական հաշիվ

Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք ԱՁ-ի աշխատողի համար հարկերը կարող ենք վճարել միասնական հաշվին, նաև դրոշմանիշայինը ինչպե՞ս վճարեմ։

Ինչպե՞ս է տարանջատում տեղի ունենում առանձին հարկատեսակների միջև

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է կատարվում հարկերի վճարումը, երբ բոլոր հարկերը բացի դրոշմանիշային վճարից, վճարում ենք միասնական հաշվին, ինչպե՞ս է տարանջատում տեղի ունենում առանձին հարկատեսակների միջև: Շնորհակալ եմ

261 ձևի ո՞ր տողը պետք է լրացնել

Արուս.

ՍՊԸ-ն, որը աշխատում է շինարարության ոլորտում, միկրոձեռնարկատիրության դաշտում, միասնական հաշվին գումար է ստացել։
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե ի՞նչ գործարքից է առաջացել այդ գումարը (քանի որ երբեք ԱԱՀ դաշտում չի աշխատել) և 261 ձևի ո՞ր տողը պետք է լրացնեմ։

Ե՞րբ պետք է մարել ՀԴՄ տուգանքը

ՎԱՐՍԻԿ.

ԱՁ-ն համաձայն ՀԴՄ կիրառման մասին օրենքի տուգանվել է 150 000 դրամով: Հարցս հետևյալն է, որքա՞ն ժամկետ է տրված հիմա տուգանքը մարելու համար, և վճարումն արվում է միասնական հաշվին, թե՞ մեկ ուրիշ հաշվեհամարի:

Ինչպե՞ս մարել վարչական տուգանքը միասնական հաշվից

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միասնական հաշվում գումար ունենալու դեպքում, վարչականը ինչպե՞ս մարեմ, թե՞ ավտոմատ մարվելու է:

Ի՞նչ ժամկետներում պետք է վճարել տուգանքը

Լուսինե.

Եթե Ա/Ձ-ն տուգանվել է ՀԴՄ չտրամադրելու համար և ստացել է ծանուցացիր տուգանքի վերաբերյալ, սակայն վճարելու հաշվեհամար և ժամկետ նշված չէ՝ ինչպե՞ս պետք է վճարվի տուգանքը և ի՞նչ ժամկետներում։ Կարո՞ղ է այդ գումարը մարվել միասնական հաշվում եղած գումարից։

261 հաշվետվության լրացման հետ կապված

Լանա․

Ինչպե՞ս լրացնել 261. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության հաշվետվույան ձևը, եթե աճողականով ԱԱՀ-ի դեբետ է առաջացել 500 000 դրամի չափով, իսկ ըստ եռամսյակների՝ 1 եռ. – 1 500 000 դրամ դեբետ մնացորդ, 2-րդ եռ. – 1 300 000 դրամ կրեդիտ մնացորդ, 3-րդ եռ. – 100 000 դրամ դեբետ մնացորդ և 4-րդ եռ. – 200 000 դրամ դեբետ մնացորդ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

Ֆինանսական վարձակալության պայմանագրի հետ կապված

Ani.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել մի կազմակերպությունը մեկի հետ, իր օգտագործած հիմնական միջոցը դուրս գրելով իր հաշվեկշռից, թե՞ միայն բանկերն են իրավասու։ Մեկ հարց ևս, երբ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն կնքում է գործառնական վարձակալության պայմանագիր, այդ պայմանագրից եկամտային հարկը արդյո՞ք ինչ-որ հաշվետվության մեջ ցույց է տրվելու, թե ուղղակի վճարվելու է միասնական հաշվին:

Եկամտային հարկի վերաբերյալ

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ:
Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում:
Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս կարելի է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի գումարը փոխանցել միասնական հաշվեհամարին

Արա.

Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և հիմա ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ցույց է տալիս 73 000 դրամ, ինչպե՞ս կարուղ եմ այդ գումարը ստանալ կամ փոխանցել միասնական հաշվեհամարին:

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Taxservice. ԱՀՔ-ի քաղվածքում առկա է միասնական հաշվում գումար, կարո՞ղ եմ փոխանցել դրոշմանիշային: Եթե այո, ինչպե՞ս: Շնորհակալ եմ:

Միասնական հաշիվի վերաբերյալ

Կարո՞ղ է շրջհարկով ԱՁ-ն միասնական հաշվին փոխանցել միանգամից 30 000 դրամ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար: Թե՞ պետք է ամեն ամիս առաձին վճարի:

Արդյո՞ք ԱՁ սոց․ վճարը պետք է փոխանցել միասնական հաշվին

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս․ ԱՁ-ի սոց․ վճարը փոխանցվել է միասնական հաշվին։ Սխա՞լ եմ փոխանցել։ Պե՞տք է փոխանցեի 900005000188, եթե այո, ինչպե՞ս ուղղեմ սխալս։ Կանխավ շնորհակալ եմ։

Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Արամ Վասիլյան.

Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անգամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու՞ եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ:

Շահութահարկի կանխավճարը փոխանցվել է հին հաշվեհամարին

Արտ Գ.

Շահութահարկի կանխավճարը փոխանցել եմ հին հաշվեհամարին: Պե՞տք է ինչ որ բան անել, թե իրենք կուղարկեն միասնական հաշվեհամարին:

Հարկերի միասնական հաշվի վերաբերյալ

Աշխեն Գասպարյան.

Բարև, հարկային վճարները վճարել եմ հին հաշվեհամարներով, արդյո՞ք դրանք կփոխանցվեն նոր միասնական հաշվին:

Հարկերի միասնական հաշիվ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել միասնական հաշվի հաշվեհամարը, որը ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից վճարվող հարկերի համար: Շնորհակալություն:

“Հարկային պարտավորություններ” բաժին

Արթուր.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ձեզ մոտ “Հարկային պարտավորություններ” բաժինը ճիշտ է ցույց տալիս հարկերի գծով պարտքերն ու գերավճարները: Եվ ընդհանրապես արդյո՞ք դրանք ճիշտ թվեր են, թե՞ հնարավոր է ՀՏ ծրագրային խնդիրների հետ կապված սխալներ լինեն: