Հղիության և ծննդաբերության նպաստ
Անուշ.
Բարև Ձեզ, ես այս պահին գտնվում եմ ֆիզ արձակուրդում, և հիմա նորից հղի եմ, քանի՞ շաբաթ պետքե գնամ աշխատանքի, որպեսզի ստանամ նախածննդյան և հետծննդյան արձակուրդային գումարները:
Անուշ.
Բարև Ձեզ, ես այս պահին գտնվում եմ ֆիզ արձակուրդում, և հիմա նորից հղի եմ, քանի՞ շաբաթ պետքե գնամ աշխատանքի, որպեսզի ստանամ նախածննդյան և հետծննդյան արձակուրդային գումարները:
Մանուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատող մայր եմ: Մինչև երեխայիս երկու տարին լրանալը երկու ամիս շուտ եմ եկել գործի, բայց երկու ամիս ստացել եմ գումարը: Հնարավո՞ր է, որ հետ գանձեն գումարը: Նախապես շնորհակալություն:
Իրինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
աշխատում եմ կազմակերպությունում 01.04.2010-ից եվ գնալու եմ ֆիզ արձակուրդ 02.09.2010-ից: Աշխատավարձս 80000 դրամ է, ինչպե՞ս պետք է հաշվարկեն իմ ֆիզ արձակուրդային գումարը` կապված վերջին ԱՕ փոփոխությունների հետ: Ավելացնեմ, որ ծննդաբերությունս լինելու է վիրահատական միջամտությամբ:
Կանխավ շնորհակալություն:
Satenik.
Խնդրում եմ օգնեք:
Եթե աշխատում է համատեղությամբ 2 ընկերությունում,գրանցված է և վճարվում է սոց վճարումները,ինչպես են հաշվարկում հղիության թերթիկը, կարող է ներկայացնել այն ընկերությունում որտեղից ավելի շատ աշխատավարձ է ստանում:
Anna.
Եթե դժվար չէ, խնդրում եմ ասացեք, միայնակ ծնողին նպաստ հասնու՞մ է, թե ոչ, և որքա՞ն է կազմում գումարը:
Anna.
Եթե դժվար չէ ասացեք. Ես սեպ. 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար:Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել:Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե ոչ:Աշխատավարձս 50000 դրամ է:
Միլենա.
Բարև բոլորին.
Խնդրում եմ պատասխանեք, հղիին 140 օրերի համար նպաստի գումարը, երբ է կոնկրետ տրամադրվում: Նրան անաշխատունակության թերթիկը տրվել է հուլիսի 8-ին:
Շնորհակալություն:
Manush.
Բարև Ձեզ ես ուզում եմ իմանամ ֆիզ արձակուրդի գումարը, որը վճարել եմ հուլիս ամսում եկամտահարկի հաշվետվության մեջ չգիտեմ պետք է նշվի թե ոչ, եթե նշվում ապա որ տողում կամ որ մասում պետք է նշեմ, այդ հաշվետվությունը ես ներկայացնում եմ եռամսյակային :
Կանխավ շնորհակալություն
Ելենա.
Հարգելի հաշվապահներ, շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի:Աշխատել եմ ավելի քան մի տարի: Հուլիսի 20-ին կստանամ անաշխատունակության թերթիկ: Վերջին 3 ամիսներից 1-ին եղել եմ արձակուրդում:
Ինչպե՞ս հաշվարկեմ ինձ հասանելի նպաստը եթե՝
Մարտ – 35000 աշխատավարձ;
Ապրիլ – 35000դր աշխատավարձ;
Մայիս – ամբողջ ամիսը գտնվել եմ արձակուրդում եւ հաշվարկվել է 32237դր արձակուրդային;
Հունիս – 35000 աշխատավարձ:
Որ ամիսներն են մասնակցում հաշվարկին?
Եթե կարելի է մանրամասն գրեք հաշվարկի ձեւը:
Կանխավ շնորակալությամբ Ելենա:)
Լիլիթ.
Հարգելի գործընկերներ կարող եք պատասխանել թե հղի աշխատողը առնվազն ինչքան ժամանակ պետք է աշխատի որպեսզի ստանա ամբողջ դեկրետայինը:
Anush.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնել հետևյալ հարցում,սոց հաշվետվության մեջ հղիության նպաստ եմ հաշվել, հաշվետվությունը հարկային ներկայացնելու ժամանակ բյուլետենի պատճեն նույնպե՞ս պետք է ուղարկել:
Նառա.
Եթե մեր ՍՊԸ-ում 5 աշխատող է, այսինքն ես հանձնում եմ 3 ամիսը մեկ սոց-հաշվետվությունը, իսկ աշխատողս օգոստոսին է գնալու դեկրետ, ես պետք է միայն հոկտեմբերին -եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս նշեմ նպաստի չափը և տեղեկանք վերցնեմ հարկայինից? Կարող է հետագայում ասեն, որ ժամկետը անցել է? Եվ մի հատ էլ հարց-ես օգոստոսի սոց-ը պետք է չփոխանցեմ , այլ տամ աշխատողիս, նպաստի մի մասը փակելու համար? Իսկ 3% փոխանցում եմ?
Միլենա.
Կարող եք պատասխանել, խնդրում եմ, հղիին 140 օրվա համար տրամադրվող գումարը հաշվարկելիս, հաշվի է առնվում նրա զուտ աշխատավարձը` սոց. վճարումները արված, թե հակառակը:
Շնորհակալություն
Manush.
Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:
Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.
Development: Babken Juharyan, Ara Ananyan