Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Լիանա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք:
Կանխավ շնորհակալություն:
Tags: արձակուրդ, արձակուրդային, պայմանագիր, սոց. վճար, վերջնահաշվարկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`7/09/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Անահիտ.
Հարգելի կոլեգաներ,
ըստ Ձեզ, ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ներմուծող կազմակերպության գործունեությունը համարվում է արտաքին տնտեսական գործունեությանը դասվո՞ղ, թե՞չդասվող, և դրա հետ կապված ինչպե՞ս է որոշվում ներմուծվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, եթե առկա է ներմուծման երկարաժամկետ պայմանագիր և ամեն ներմուծման հետ պայմանագիր չի լինում ( Invoice-ի ամսաթվո՞վ, թե՞ մաքսային հայտարարագրի ամսաթվով):
Կանխավ շնորհակալ եմ:
Tags: հայտարարագիր, հաշիվ-ապրանքագիր, ներմուծում, ոչ ռեզիդենտ, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Աննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Tags: աշխատանք, պայմանագիր, տնօրեն
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/09/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Արթուր.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն…
Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում
Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ.
ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ.
ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը,
ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ
և վարձակալության վկայական 27.07.2010թ. …շարունակություն
Tags: ԱԱՀ, հաշիվ-ապրանքագիր, ՀԴՄ, ՀՎՀՀ, մանրածախ, պայմանագիր, վարձակալություն
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/08/2010
Հարց ու պատասխան,
Փաստաթղթեր, գրքեր
Ալիսա.
Բարև ձեզ խնդրում եմ ինձ տարամադրել որևէ ծրագրի մատուցման պայմանագրի ձև:
Կանխավ շնորհակալություն:
Tags: պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Hasmik.
Ո՞վ կարող է ինձ հուշել: Ինչպես հասկացա ԱՕ փոփոխություններից, հրամանագիրք վարելն արդեն դառնում է պարտադիր: Մինչև այժմ հրամանագիրք չի վարվել, նոր հրամանագրքում նախկին պայմանագրերը (հրամանները) և՞ս պետք է գրանցվեն, թե միայն օգոստոսի 7-ից հետո կնքվածները: Նախապես շնորհակալություն:
Tags: ԱՕ, հրաման, հրամանագիրք, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`29/08/2010
Կայքի նորություններ
|
|
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Աշխատանքային պայմանագիր (նոր)
- Պահատվության պայմանագիր
|
Tags: աշխատանք, ի պահ, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Աննա.
Բարև: Ես շատ կուզեի, որ ինձ օգնեիք հետևյալ հարցով.
Ըստ ԱՕ 110 հոդվածի` գործատուն պետք է ծանուցում ներկայացնի աշխատողին պայմանագրի լուծման համար, ինձ կարո՞ղ եք ուղղություն տալ, թե ինչպիսին պետք է լինի ծանուցումը, բովանդակությունը, շնորհակալություն:
Tags: ազատում, ծանուցում, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010
Հարց ու պատասխան,
Փաստաթղթեր, գրքեր
Դավիթ Ասատրյան.
Խնդրում եմ օգնել ինձ, տրամադրեք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ: Կանխավ շնորհակալ եմ:
Tags: հաշվապահական հաշվառում, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`17/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Hasmik.
Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:
Tags: ազատում, աշխատանք, գրանցամատյան, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Սյուզի.
Եթե աշխատողը նույն գործատուի մոտ տեղափոխվում է մեկ այլ պաշտոնի արդյոք պետք է փոխվի նրա աշխատանքային պայմանագիրը , եթե ոչ ապա խնդրում եմ պատասխանեք ինչ անել: Նախապես շնորհակալ եմ…..
Tags: պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`12/08/2010
Հարց ու պատասխան,
Փաստաթղթեր, գրքեր
Gayane.
Խնդրում եմ ուղարկել ի պահ տրվող ապրանքի համար նախատեսված պայմանագրի նմուշ:
Շնորհակալություն…
Tags: ի պահ, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/08/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Mariam.
Արդյոք, ՀՀ ռեզիդենտ կազամակերպությունը կարող է ոչ ռեզիդենտ /Կանադայում գտնվող/ ընկերության տալ դոլարով հաշիվ ապրանքագիր, եթե հաշիվ-ապրքագրով մատուցվել է ծառայություն /իրականացվել է կանադական կազմակերպության կայքի տեստ/ և կանադական կազամակերպությունը իրականացրել է պայմանագրով նշված գումարի ամբողջական կանխավճար:
Կանխավ շնորհակալություն
Tags: արտարժույթ, կանխավճար, հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/08/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ,
պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցին:
Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր, որը միևնույն ժամանակ զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը, ապա ինչպիսի տեսք պետք է ունենան տնօրենի նշանակման հրամանը և նրա աշխատանքային պայմանագիրը:
Որ կողմերի միջև պետք է կնքի պայմանագիրը (տնօրեն – ֆիզ անձ, թե հիմնադիր ֆիզ. անձ):
Շնորհակալություն:
Tags: հիմնադիր, պայմանագիր, տնօրեն, ֆիզ. անձ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Վիգեն.
Մեր կազմակերպությունը չունի սեփական տրանսպորտային միջոց:
Կարող է արդյոք տնօրենն իր անձնական տրանսպորտային միջոցն, առանց վարձակալության պայմանագրի, օգտագործելու դիմաց, կազմակերպության անունից ձեռք բերել վառելիք /բենզին/ և որոշակի ամսական քանակությամբ օգտագործել այն կազմակերպության խնդիրները հոգալու նպատակով:
Շնորհակալություն:
Tags: պայմանագիր, վարձակալություն