Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/09/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Այլ,
Հարց ու պատասխան
Սմբատ.
Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:
Tags: Ա/Ձ, սոցապ, վարչական պատասխանատվություն, տույժ և տուգանք
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Աստղիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:
Tags: էլեկտրոնային, էլեկտրոնային հաշվետվություն, սոցապ
Նառա.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը:
Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ:
Կանխավ շնորհակալ եմ:
Tags: ազատում, հաշվետվություն, սոցապ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Մելինե.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։
Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։
Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն …շարունակություն
Tags: արձակուրդ, արձակուրդային, եկամտահարկ, սոց. վճար, սոցապ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`22/07/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Սաթենիկ.
2 ամիս է ինչ բացել եմ ինտերնետ ակումբ, ինքս եմ աշխատել, այժմ ուզում եմ ընդունել աշխատող, բայց փորձաշրջանն անցնելով: Կա այդպիսի փորձաշրջան հասկացություն և այդ դեպքում աշխատողի համար հարկային և սոցիալական բաժին փաստաթղթեր ներկայացնում ենք, թե ոչ:
Tags: սոցապ, փորձաշրջան
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`15/07/2010
ՀԾ Հաշվապահ,
ՀԾ հաշվապահական համակարգեր
Գայանե.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, թե ես ինչպես ՀԾ հաշվապահ համակարգով կատարեմ վերջնահաշվարկ: Ես աշխատողին ազատել եմ մայիսի 31-ին, նրա վերջնահաշվարկը հաշվում եմ հունիսի 30-ով, նախ տալիս եմ արձակուրդայինի հաշվարկ, և ստացված գումարով տալիս եմ վերջնահաշվարկ, տալով` ավտոհավելում/պահում և այնտեղ նշելով վերջնահաշվարկ, որտեղ նշված է միայն եկամտահարկի դրոշակը: Դրանից հետո երբ տալիս եմ Ընդլայնված հաշվետվություն այնտեղ ցույց է տալիս, որ Սոցապի պահում է եղել: Ինչպես անեմ, որ սոցապը չպահի?
Tags: ազատում, արձակուրդային, հաշվապահական ծրագիր, սոց. վճար, սոցապ, վերջնահաշվարկ
Manush.
Բարև ձեզ ես ուզում եմ իմանամ սոց ներկայացվող Ձև ֆ1 հայտը որ թվականից ենք սկսել ներկայացնել, քանի որ ես ունեմ աշխատող, որը գնացել է ֆիզ.արձակուրդ 2006թ., ու դրանից հետո էլ աշխատողը դարձյալ գնացել է ֆիզ. արձակուրդ ու հիմա վերադարձել է աշխատանքի , ուզում եմ իմանամ` հիմա ես հայտ ներկայացնեմ, թե` ոչ,քանի որ ինձ մոտ չկա նրա աշխատանքի ընդունման սոցի հայտը, չգիտեմ դա իմ սխալն է որ չկա թե ուղղակի 2006թ. դեռ չի եղել այդ հաշվետվության ձևը:
Կանխավ շնորհակալություն:
Tags: սոցապ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`13/07/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարկեր և տուրքեր,
Հարց ու պատասխան
Լիլիթ.
Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդային: Այն ևս հարկվում է սոցապ հարկերի պես`3% և գործատուի վճարած: Եկամտահարկը կախված չէ՞ դրանից: Շնորհակալություն:
Tags: արձակուրդային, եկամտահարկ, սոցապ
Anush.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնել հետևյալ հարցում,սոց հաշվետվության մեջ հղիության նպաստ եմ հաշվել, հաշվետվությունը հարկային ներկայացնելու ժամանակ բյուլետենի պատճեն նույնպե՞ս պետք է ուղարկել:
Tags: անաշխատունակություն, բյուլետեն, նպաստ, սոցապ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`12/07/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Հովհաննես.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ Ձեր կարցիքը հետևյալի մասին
Վրաստանի քաղաքացի (ոչ ռեզիդենտ) է հրավիրում ենք մեկ օրյա սեմինար անցկացնելու համար:
1.Կնքում ենք ծառայության մատուցման պայմանագիր,որպես հարկային գործակալ պահում եմ 10 % եկամտահարկ,ծառայության դիմաց վճարումը եվրոյով է ,պայմանագրի մեջ նշեմ օրինակ 150 Եվրոյին համարժեք դրամ:
2.Քանի որ կազմակերպությունը ունի միայն դրամային դրամարկղ, ես առ հաշիվ դրամ եմ տրամադրում աշխատակցին ,ինքը փոխարկում է և վճարում է ծառայության դիմաց:
Բերում է հաշվետվություն փոխարկման անդորրագիր և ստացական վճարումը հիմնավորելու համար :
3. Սոցապի ձևերը չեմ լրացնում :
Եթե ինչ որ բան չեմ նշել,կամ գրածս սխալ է ասեք ինչպես վարվեմ:
Tags: առհաշիվ, եկամտահարկ, ոչ ռեզիդենտ, սոցապ
Manush.
Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսում ու վճարում հուլիս ամսում, ապա ինչպես պետք է գրեմ սոցի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում թե ինչպես գրեմ:
Tags: բյուլետեն, սոցապ
Աննա.
Հարգելի հաշվապահներ
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից: Հունիսին ունեցել է 4 աշխատակից, սակայն հուլիս ամսվա ընթացքում ընդունել է աշխատանքի ևս 2 հոգի: 2010թ. հուլիսին սոցի եռամսյակային թե ամսեկան հաշվետվություն պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալ եմ:
Tags: Ա/Ձ, հաշվետվություն, սոցապ
Արտյոմ.
Բարեվ Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս վերջնահաշվարկի վերաբերյալ…Վերջնահաշվարկի գումարը Սոցի հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ նշվում է թե ոչ, եթե այո կխնդրեյի հիմնավորել…քանի որ հայտնի է որ վերջնահաշվարկից սոց չի պահվում
Tags: սոց. վճար, սոցապ, վերջնահաշվարկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/07/2010
Նորություններ
Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսների փոխնախարարները կառավարությունում ասուլիս էին հրավիրել. թեման կրկին կեսաթոշակային բարեփոխումների հետ կապված խնդիրներն ու անելիքներն էին: Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից: Համակարգը կներդրվի փուլերով:
Արտեմ Ասատրյանն ու Վարդան Արամյանն այսօր չգիտես, թե որերորդ անգամ հայտարարեցին, որ 2011 թվականից Հայաստանում կգործի …շարունակություն
Tags: կենսաթոշակ, կուտակային, շահութահարկ, սոցապ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/07/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Նառա.
Երբ որ ընդունում եմ աշխատանքի մարդ, որն արդեն հին աշխատավայրում ուներ բացած անհատական հաշիվ, էլի պետք է տամ սոցապ անհատական հաշվի մասին հայտ-Ձև 1, թե՞ ինչ որ ուրիշ հայտ:
Tags: սոցապ