10

Շինանյութի մանրածախ առևտուր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն…

Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում
Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ.
ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ.
ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը,
ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ
և վարձակալության վկայական 27.07.2010թ. …շարունակություն

Tags: , , , , , ,

 
1

Անհատույց վարձակալություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Այլ, Հարց ու պատասխան

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

Tags: , , , , ,

 
1

Վարձավճարները չեն վճարվել

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Մանուշ.

Բարև Ձեզ ես ուզում եմ իմանալ սեփականաշնորհված վարելահողերի վարձավճարները չի վճարել 3 և ավելի տարիներ,ինչպես պետք է վարվի տվյալ դեպքում համայնքի ղեկավարը:
Կանխավ շնորհակալություն:

Tags:

 
1

Կազմակերպությունը չունի սեփական տրանսպորտային միջոց

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Վիգեն.

Մեր կազմակերպությունը չունի սեփական տրանսպորտային միջոց:
Կարող է արդյոք տնօրենն իր անձնական տրանսպորտային միջոցն, առանց վարձակալության պայմանագրի, օգտագործելու դիմաց, կազմակերպության անունից ձեռք բերել վառելիք /բենզին/ և որոշակի ամսական քանակությամբ օգտագործել այն կազմակերպության խնդիրները հոգալու նպատակով:

Շնորհակալություն:

Tags: ,

 
2

Տարածքի ենթավարձակալություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`3/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Անի.

Հարգելի կոլլեգաներ,
կարո՞ղ եք ասել, ինչ հետևանքներ կարող է բերել, եթե կազմակերպությունը ենթավարձակալության տա իր գրասենյակի մի մասը և նոտարով ու կադաստրով չհաստատի այն: Այն տարածքը, որտեղ նա նստած է, վարձակալության է վերցված նոտարով և կադաստրով հաստատված է:
Շնորհակալ եմ:

Tags: ,

 
7

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/07/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հաշվետվություններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով.
Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պետք է վճարի ամսեկան վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II թե III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:

Tags: , , ,

 
13

Եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`20/07/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հարց ու պատասխան

Աննա.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում . եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք ամեն ամիս վճարում է գւոմար վարձակալին համաձայն պայմանագրի,ապա եկամտահարկի հաշվետվության մեջ ներառվում է այդ կատարված ծախսի մասին ինչպես նաև հարկի գումարը 10 տոկոսի չափով: Բյուջե ո՞վ պետք է վճարի հարկը Ա/Ձ-ն, թե վարձակալը:Պայմանագրում նման կետ չկա…

Tags: ,

 
4

Ա/Ձ-ն աշխատելու է վարձակալված տարածքում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`12/07/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հարց ու պատասխան

Արթուր.

Բարև ձեզ, եթե հնարավոր է օգնեք.

Ես ցանկանում եմ հիմնել Ա/Ձ, որը աշխատելու է վարձով վերցրած տարածքում, ցանկանում եմ իմանալ վարձակալության պայմանագիրը պետք է կնքել, նոր զբաղվել ա/ձ ով, թե սկզբից գրանցեմ ա/ձ-ն, նոր արդեն ա/ձ-ով կնքեմ պայմանագիրը, նախապես շնորհակալություն:

Tags: , ,

 
1

Գույքի վարձակալության պայմանագիր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`7/07/2010 Հարց ու պատասխան, Փաստաթղթեր, գրքեր

Աննա.

Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել, կարող եք ինձ օգնել. ինձ շտապ հարկավոր է գույքի վարձակալության պայմանգրի լուծարման օրինակելի ձև, եթե այդպիսին կա: Պարզապես չգիտեմ, թե ինչպես այն ճիշտ կազմեմ:
Շնորհակալություն:

Tags: ,

 
5

Վարձակալության պայմանագիր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/06/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Այլ, Հարց ու պատասխան

Արտակ.

Ի՞նչ է անհրաժեշտ երկու ֆիզիկական անձաց միջև անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
0

Տեխնիկայի վարձակալության պայմանագիր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/05/2010 Հարց ու պատասխան, Փաստաթղթեր, գրքեր

Ani.

Բարև ձեզ,
Խնդրում եմ ինձ ուղարկել տեխնիկայի վարձակալության պայմանագրի օրինակելի ձև, կանխավ շնորհակալություն:

Tags: ,

 
3

Անհատույց վարձակալություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`19/05/2010 Այլ, Հարց ու պատասխան

Մայա.

Խնդրում եմ օգնեք,
Հարցս հետևյալն է` Ֆիզիկական անձը իր սեփական տարածքը տվել է անհատւյց օգտագործման ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի: Նման դեպքում ինչպիսի պարտավորություն է առաջանում ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի մոտ

Tags: , ,

 
1

Տարածքի վարձակալության հետ կապված

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`3/05/2010 Այլ, Հարց ու պատասխան

Zara.

Ես ունեմ մի կարևոր հարց կապված տարածքի վարձակալության հետ:
Մեր պայմանագիրը կնքվել է այնպես, որ տարածքի վարձակալության պայմանագրի(նոտարով հաստատված)ժամկետը երկու տարի է, ժամկետը լրանալուց պարտադիր է արդյոք նորից նոտարով հաստատված պայմանագիր կնքել, թե կարող ենք համաձայնագիր կցել հին պայմանագրին(վարձատուն ֆիզիկական անձ է)առանց նոտարի աստատման: կանխավ շնորհակալություն:

Tags: , , ,

 
2

Վարձակալության պայմանագրի վավերացում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/04/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արսեն.

Հարգելիներս, երկու ՍՊԸ-ների միջև վարձակալության պայմանագիր կնքելու և դրա վավերացման համար Մեր տարածքային նոտարը մի շարք փաստաթղթերի հետ միասին պահանջել է նաև ներկայացնել ՍՊԸ-ների արձանագրության որոշումներ, որում նշվում է ՍՊԸ-ների մասին ՀՀ Օրենքի 48 հոդվածը: Ես չգտա կայքերում նման օրենքի մասին տեղեկություն, կցանկանայի իմանալ քանի մասից է բաղկացած այդ օրենքը և որ մասն է վերաբերվում վարձակալությանը որպես խոշոր գործարք

Tags: ,

 
1

ԱԱՀ-ի հաշվանցում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/04/2010 Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Meri.

Կազմակերպությունը իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն. օրինակ՝ շինարարություն եւ վարձակալություն: Վարձակալական գործարքներից առաջացնում ԱԱՀ-ի կրեդիտ, իսկ շիանարարական գործունեությունից՝ ԱԱՀ-ի դեբետ: Կարող է՞ արդյոք կազմակերպությունը հաշվանցել գոյացած ԱԱՀ-ի պարտավորությունը:
Կանխավ շնորհակալ եմ կարծիքի համար:

Tags: , ,

  • Էջ 1 , ընդ. 2
  • 1
  • 2
  • >>

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank