Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ
Աննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Աննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Արթուր Մարտիրոսյան.
Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ???
Շնորհակալություն:
Gurgen.
Բարև Ջեզ։
ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսեկան ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյոք պետք է մուծեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ,
պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցին:
Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր, որը միևնույն ժամանակ զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը, ապա ինչպիսի տեսք պետք է ունենան տնօրենի նշանակման հրամանը և նրա աշխատանքային պայմանագիրը:
Որ կողմերի միջև պետք է կնքի պայմանագիրը (տնօրեն – ֆիզ անձ, թե հիմնադիր ֆիզ. անձ):
Շնորհակալություն:
Emil.
Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցում: Կարող է արդյոք կազմակերպության հիմնադիրը, որը միևնույն ժամանակ կազմակերպության տնօրենն է, փոխառություն տրամադրել որպես անհատ անձ այդ նույն կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:
Ալինա.
Իրավաբանական անձի (ԻԱ-ի) համար որպես Գործադիր մարմին (տնօրեն, ղեկավար) բացի ֆիզիկական անձից կարող է հանդիսանալ իրավաբանական անձը, եթե ԻԱ-ի կանոնադրությամբ այդպիսի հնարավորություն տրված է:
Ճի՞շտ է այս պնդումը:
Susan.
Մեր ընկերությունը ունի մի քանի հիմնադիր, որոնցից մեկը պետ ռեգիստրով տնօրեն է։ Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպեմ նրա աշխատանքից դուրս գալը, ինչպես որ սովորական աշխատողներինը (ծանուցում, աշխատանքային պայմանգրի դադարեցման դիմում…) թե՞ հիմնադիրների ժողովի միջոցով պետք է լինի։ Եթե առաջին տարբերակն է, ապա աշխատանքից ազատման դիմումը տնօրենը ներկայացնում է ինքն իրե՞ն։ Եվ ընդհանրապես ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շնորհակալություն
Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.
Development: Babken Juharyan, Ara Ananyan