Հասույթի գրքի վերաբերյալ
Արփինե.
Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:
Արփինե.
Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:
Թերեզա.
Բարեվ բոլորին: Եթե ես մատակարարից վերցրել եմ կտրոն եվ ինքս եմ գրել հաշիվ ապրանքագիրը, պետք է այդ մասին եռամսյակային հաշվետվությունում տեղեկություն ներկայացնել հարկային (մատակարարս հարկվում է ԱԱՀ-ով, իսկ ես պարզեցվածով):
Կանխավ շնորհակալություն:
Արփինե.
Բոլորին ողջույն: Անչափ շնորհակալ եմ կարծիքների համար: Դրանք ինձ շատ են օգնում: Խնդրում եմ պատասխանեք ևս 2 հարցի`
1 դրամարկղի գիրքը քանի օրը մեկ է պետք փակել;
2 որքան պետք է կազմի ՓՄՁ տարեկան շրջանառությունը ԱԱՀ -ի դաշտում գործելու համար:
Սուսաննա ք. Աբովյան.
Ողջույն բոլոր հաշվապահներին!
Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից:
Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք:
Նախապես շնորհակալ եմ:
ACC.
Հարգելի հաշվապահներ,
կարո՞ղ եք ասել, որ կառավարության որոշումով կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում ՓՄՁ-ների հաշվապահական վարումը:
Շնորհակալություն նախապես
Աննա.
Բարև ձեզ,ես ուզում եմ իմանալ, եթե կազմակերպությունը համարվում է հաստատագրված հարկ վճարող, նրա վրա տարածվում է այն օրենքը,ՓՄՁ-ներում ստուգումների կասեցման մասին, որը գործելու է մինչև 2011թ-ի հունվարի 1-ը: Կանխավ շնորհակալ եմ:
Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա …շարունակություն
Արմեն.
Բարև Ձեզ հարգելիներս, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ինչպես հաշվարկել ՓՄՁ-ի շահութահարկը??
Հասմիկ Ոսկանյան.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց:
Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը:
1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)?
2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում?
Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար:
Կանխավ Շնորհակալ եմ:
Lika.
Խնդրում եմ պատասխանեիք, կարող է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ, և ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել այդ դեպքում?
Հայկ.
եթե հարկ վճարողը 2008թ-ին հանդիսանում է կանխավճար վճարող , իսկ 2009թ-ից ՓՄՁ է, կանխավճարներ հաշվարկվում են , թե ոչ?
Ruben.
Ինձ հետաքրքրումա մի հարց. Եթե իմ կազմակերպությունը, որը գտնվումա և գրանցվածա Հայաստանում ծառայությունա մատւցում Գերմանիա , ինչ առավելագույն հաշիվ ապրանքագիր կարող եմ ուղղարկել արտասահման ??? Ծառայության տեսակը` ինտերնետ կայքերի սպասարկում և հոդվածների պատրաստում:
Եվ այս ոլորտը ենթակա է լիցենզավորման թե ոչ ???
Ինչ հարկատեսակով պետքա աշխատեմ ??? ՓՄՁ ? ԱԱՀ ունեմ վճարելու եթե գեազանցում եմ 300000 դրամ հաշիվ ապրանքագիրը ???
Գրիգոր.
Բարի օր բոլորին: Հարգելի հաշվապաներ, ով տեղեկություն ունի այն մասին որ ՓՄՁ-ի 58մլն շեմը փոփոխվել է կամ փոփոխվելու է մարտի մեջ??? Արդեն մի քանի հավաստի աղբյուրներից լսել եմ, նայց դեռ ոչ մի տեղ պաշտոնական գրություն չեմ գտնում դրա մասին:
Աննա.
Ողջույն.
1.Ըստ օրենքի փոփոխության մինչև 2011 թ.-ը փոքր և միջին բիզնեսի ստուգումներն արգելվում է : Այսինքն դա նշանակում է , որ բոլոր տեսակի ստուգումներն է արգելվում?
2.Մի խնդրանք նույնպես , գեղեցկեւթյան սրահն որպես ծառայություն մատուցող ,արդյոք պետք է լիցենզիա ստանա?
Նախապես շնորհակալություն պատասղանի համար
Կամո.
Ականջիս հասել է, որ ինչ որ սահմանափակում կա ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով` մեկ գնորդից չպիտի գերազանցի ամբողջի 80 %- ը: Կա այդպիսի բան արդյոք, թե ոչ ?
Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.
Development: Babken Juharyan, Ara Ananyan