Բարև ձեզ։
Եթե քաղաքացին ընդունվում է աշխատանքի և փորձաշրջան պետք է անցնի, արդյո՞ք պետք է նրա համար գրանցման հայտ լրացվի հարկայինում, և արդյո՞ք վարձատրվում է, եթե այո, ապա ինչպես է վարձատրվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև ձեզ։
Եթե քաղաքացին ընդունվում է աշխատանքի և փորձաշրջան պետք է անցնի, արդյո՞ք պետք է նրա համար գրանցման հայտ լրացվի հարկայինում, և արդյո՞ք վարձատրվում է, եթե այո, ապա ինչպես է վարձատրվում:
Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է փորձաշրջանը չանցնելու հիմքով, այդ դեպքում նրան արձակման նպաստ վճարվու՞մ է ԱՕ 129 հոդվածի 1-ին մասի չափով, թե՞ ոչ։
Լարիսա.
Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։
Լիանա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակցին ընդունելիս, պայմանագրի մեջ նշվել է մեկ ամիս փորձաշրջան: Հնարավո՞ր է արդյոք ևս մեկ ամսով երկարացնել փորձաշրջանը, և ի՞նչ կարգով է դա արվում։ Շնորհակալ եմ։
Հասմիկ.
Բարև Ձեզ։ Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 8 ամիս, որից 3 ամիսը եղել է փորձաշրջանի մեջ։ Արդյո՞ք կարող է գնալ հերթական հասանելիք արձակուրդի։ Շնորհակալ եմ նախօրոք, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շուտ։
Հայկուհի.
Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ օգնեք։ Կարո՞ղ ենք համայնքային ծառայողին փորձաշրջանով ընդունել աշխատանքի։
Աննա.
Բարև Ձեզ: Եթե աշխատակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս սահմանված փորձաշրջանով, աշխատակիցը մինչ փորձաշրջանի ավարտը 3 օր առաջ պետք է գրավոր ծանուցի գործատուին աշխատանքից ազատվելու համար, թե՞ ըստ 112 հոդվածի 30 օր առաջ։
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանեք՝ եթե գործատուն աշխատողի հետ կնքում է փորձաշրջանի պայմանագիր 3 ամսով, արդյո՞ք մինչև փորձաշրջանի ավարտը պետք է ներկայցնի գրանցման հայտ տվյալ աշխատողի համար: Շնորհակալություն:
Փորձաշրջանի ընթացքում աշխատողի անհարգալից անաշխատունակության հետևանքով գործատուն իրավունք ունի՞ չվճարի աշխատած օրերի համար։
Ենթադրենք՝ աշխատողն աշխատել է ամբողջ ամիսը, եկող ամսվա 15 օրը չի աշխատել ու չի ներկայացրել բյուլետեն և այդ եկող ամսվա 15-ին չի ստացել անցած ամսվա աշխատավարձը, որից հետո դադարեցվել է (լուծարվել) է փորձաշրջանը, իսկ գործատուն չի ցանկանում վճարել աշխատած ամսվա աշխատավարձը։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարի աշխատավարձը։
Մարիամ.
Բարև Ձեզ։ Եթե սահմանվել է 2 ամիս ժամկետով փորձաշրջան, կարո՞ղ է աշխատողը 3 օր առաջ գրավոր ծանուցել ու ազատվել։ Եվ եթե գործատուն չի ազատում 3 օրում, իրավունք ունի՞ չներկայանալ աշխատանքի։ Շնորհակալություն
Արմինե․
Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասել՝ արդյո՞ք պաշտոնի փոփոխության դեպքում սահմանվում է փորձաշրջան և դա նշվու՞մ է համաձայնագրում։
Նանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք խորհրդով: Ես մայիսի 2-ից անցնելու եմ աշխատանքի որպես փորձնակ՝ բանկում, 3 ամիս տևողությամբ, այնուհետև դա հաղթահարելուց հետո անցնելու եմ հիմնական աշխատանքի: Ես ամսի 2-ով հրամանագրվելու եմ: Այժմ պարզել եմ, որ հղի եմ 5 շաբաթական: Խնդրում եմ կասեք իմ հետագա քայլերը, արդյո՞ք իրավունք ունի գործատուն հեռացնել աշխատանքից։
Անահիտ7.
Բարև Ձեզ, հարգելիներ: Եթե աշխատողը փորձաշրջանի մեջ է և պայմանագրով նշված է փորձաշրջանի ժամկետը` ինչպե՞ս կարող եմ taxservice-ով նշել այդ փորձաշրջանի պահը:
Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2 ամիս փորձաշրջանով, միաժամանակ վերջնաժամկետը նշվել է 30.12.21թ.։ Որքանո՞վ է այն համապատասխանում կամ հակասուն ՀՀ ԱՕ։ Խնդրում եմ` հոդվածների նշումով:
Լիլիթ.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի փորձաշրջանը լրանում է (3 ամիս) և ազատում են աշխատանքից: Արդյոք վերջնահաշվարկ հասնու՞մ է:
Լիլիթ.
Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է երեք ամիս փորձաշրջանում: Փորձաշրջանից անցել է երկու ամիս: Կարո՞ղ է գնալ մեկ ամիս չվճարվող արձակուրդ: Եթե կարող է, ապա կերկարի մեկ ամիս փորձաշրջանը, թե՞ չէ:
Սերոժ.
Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։
Լիանա․
Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Բարև ձեզ։ Արդյո՞ք փորձաշրջան անցնող աշխատողին պե՞տք է գրանցենք:
Անի.
Որտե՞ղ կարող եմ գտնել չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև: Նաև ի՞նչ օրենքի հիման վրա մանկական զարգացման կենտրոնը կարող է սոց. ցանցերում հրապարակել երեխաների նկարներ եւ հոլովակներ:
Անի.
Ողջույն,
Ես գտնվում եմ փորձաշրջնում՝ ՏՏ ընկերությունում։ Կարո՞ղ եմ արդյոք դիմել ֆիզ. արձակուրդի համար փորձաշրջանի ընթացքում։
Շնորհակալություն:
Լիանա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալում է. աշխատում եմ բանկում, նոր ընդունված ժամանակ ինձ 5 ամիս պահեցին փորձաշրջանի մեջ, ասելով, որ երբ որ ֆիզից վերադառնամ այդ ժամանակ էլ հրամանս կտան: Հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, սակայն ասում են, որ պետք է նորից փորձաշրջան անցնեմ: Կասեք ինձ՝ դա օրինական է՞:
LIANA.
Բարև Ձեզ: Կա՞ արդյոք ինչ-որ կազմակերպություն, որտեղ հնարավոր կլինի հաշվապահության կամ հաշվետարության փորձաշրջան անցնել:
Աննա.
Փորձաշրջանով աշխատանքի ընդունելու դեպքում պայմանագիրը որոշակի՞ է համարվում, թե՞ անորոշ:
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. փորձաշրջանն անցա, բայց չհասցրեցի գրանցվել։ Փորձաշրջանի ժամանակ ստացել եմ աշխատավարձ։ Հիմա հարկադիր պարապուրդի գումար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ։ Ստացել եմ 110 000 դրամ աշխատավարձ 8 ժամ աշխատաժամով։ Շնորհակալություն:
Նառա․
Հարգելիներս, եթե ես աշխատում եմ բանկում, 3 ամիս սահմանված փորձաշրջանս լրացել է, սակայն հրամանս դեռ չեմ ստացել, ինչպե՞ս է լինելու իմ ֆիզարձակուրդի հարցը, եթե ես դեռ փորձնակ եմ։
Աննա.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե երեք ամիս փորձաշրջանով պայմանագիր եմ կնքել գործատուի հետ և մեկ շաբաթ հետո էլ չեմ ցանկանում աշխատել, ինչպե՞ս վարվել աշխատանքային օրենսդրության սահմաններում, որպեսզի կոնֆիկտ չառաջանա: Կանխավ շնորհակալություն:
Քրիստինե Հ.
Ինձ նյութեր են հարկավոր աշխատողի փորձաշրջանի վերաբերյալ: Կա՞ արդյոք փորձաշրջանի պայմանագիր:
Լիլիթ.
Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:
Վարդգես.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ:
ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Կարինե.
Բարև, սիրելի հաշվապահներ: Հարցս այսպիսին է` աշխատողը համատեղությամբ, սակայն 3 ամիս փորձաշրջանով, սեպտեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի, սեպտեմբերի 24-27-ի համար ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկի պատճենը: Խնդրում եմ, ասացեք` իրեն հասնու՞մ է այդ նպաստը, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա: Նախապես շնորհակալություն:
Աննա.
Խնդրում եմ, ասեք՝ փորձաշրջանի ժամանակ հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:
Գագիկ.
Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:
Հասմիկ.
Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս.
օրենքով քանի ամիս ընկերությունն իրավունք ունի որպես փորձաշրջան նշանակել և արդյոք փորձաշրջանը չի գրանցվում աշխատանքային գրքում ու չի վարձատրվում:
Եվ եթե հնարավոր է խնդրում եմ նշել թե որտեղից կարող եմ ավելի տեղեկանալ ծանոթանալ այդ մասին:
Շնորհակալ եմ:
Սաթենիկ.
2 ամիս է ինչ բացել եմ ինտերնետ ակումբ, ինքս եմ աշխատել, այժմ ուզում եմ ընդունել աշխատող, բայց փորձաշրջանն անցնելով: Կա այդպիսի փորձաշրջան հասկացություն և այդ դեպքում աշխատողի համար հարկային և սոցիալական բաժին փաստաթղթեր ներկայացնում ենք, թե ոչ:
Սյուզի.
Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի կադրային հարցում: Եթե կազմակերպությունը կնքում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով, դա նշանակում է, որ պայմանագրի գործողության ժամկետն էլ է 3 ամիս: Այդ դեպքում, եթե աշխատողն բարեհաջող անցնում է փորձաշրջանը, ապա նոր պայմանագիր է կնքվում, հրաման հարկավոր է? Թե գործողության ժամկետը կարող է լինել ասենք մեկ տարի, և 3 ամիս փորձաշրջանը ընդամենը “հեշտացնում է” պայմանագրի հետագա հնարավոր լուծումը? Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ