Գործուղման ծախսի հաշվարկ
Manush.
Բարև Ձեզ,ես ուզում եմ իմանամ թե ինչպես հաշվարկեմ գործուղման ծախս Նոյեմբերյան–Երևան ճանապարածախսը ,օրապահիկը, գիշերավարձը`եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:
Manush.
Բարև Ձեզ,ես ուզում եմ իմանամ թե ինչպես հաշվարկեմ գործուղման ծախս Նոյեմբերյան–Երևան ճանապարածախսը ,օրապահիկը, գիշերավարձը`եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:
Նարե.
Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..
Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:
ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:
- Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;
- հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:
Կանխավ շնորհակալություն
Նարե.
Բարև Ձեզ,
Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում:
Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ:
Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում:
Կանխավ շնորհակալ եմ:
Hripsime.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:
Աղունիկ.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ ինձ հետաքրքրում է, թե օրապահիկի մեջ տրանսպորտային ծախսերը մտնում են, թե ոչ:
Արմեն.
Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով. Ըստ ՀՀ կառավարության N 2335-ն որոշման (Ծառայողական մեկնած աշխատողների ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների…) հավելված 2-ի Մոսկվա գործուղման համար սահմանված է 196$ օրապահիկի ծախսի չափ և 334$ գիշերավարձի ծախսի չափ…..արդյոք հարկային մարմինները թույլ կտան սահմանված չափերով նվազացնել համախառն եկամուտը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում…..Նախապես Շատ Շնորհակալ եմ….
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
| Գործուղման վայր | Օրապահիկ | Գիշերավարձ | Նվազագույն գիշերավարձ |
| ՀՀ տարածք և ԼՂՀ | 2000դր | 15000դր | 5000դր |
| Երևան | 2000դր | 25000դր | 5000դր |
Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.
Development: Babken Juharyan, Ara Ananyan