Արձակուրդայինի վճարման վերաբերյալ

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ունի 1 աշխատակից, որը տնօրենն է: ՍՊԸ-ն չունի դրամարկղ, աշխատում է փոխանցումներով և դուրս է գրում հաշիվներ: Աշխատակիցը աշխատում է ամսական 42 ժամով: Ցանկանում է գնալ արձակուրդ: Կօգնե՞ք ձևակերպումների հարցով: Նշեմ, որ արդեն 2 տարի է արձակուրդ չի գնացել:
Վճարումն ինչպե՞ս է կատարվելու: Կարելի՞ է 2 տարվա արձակուրդային հաշվել: Եթե արձակուրդի ժամանակ հաշիվ դուրս գրվի, դա սխա՞լ է: Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Ani

6 thoughts on “Արձակուրդայինի վճարման վերաբերյալ

  1. Այո, կարելի է 2 տարվա արձակուրդային հաշվել: Եթե արձակուրդի ժամանակ հաշիվ դուրս գրվի` սխալ չի լինի, եթե գրավոր ամրագրվի, թե ով է փոխարինելու նրան այդ ժամկետում:

    0
  2. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

    0
  3. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պետք է այլ աշխատակից ընդունեք ժամանակավոր, որպեսզի փոխարինի տնօրենին և հաշիվներ դուրս գրի, քանի որ այլ աշխատակից չունեք։

    0
  4. Արձակուրդային վճարի վճարումը կարող եք կատարել փոխանցումով՝ պահպանելով աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամկետները: Այդ ընթացքւմ հաշիվ չեք կարող դուրս գրել, քանի որ կարող է առաջանալ չձևակերպված աշխատողի խնդիր:

    0
  5. Դուք կարող եք երկու տարվա արձակուրդային միանգամից հաշվարկել, եթե Ձեր գործունեությունը դրանից չի տուժի, քանի որ ուրիշ աշխատող չունեք նրա պարտականությունները կատարող։ Բայց, քանի որ տնօրենի աշխատանքը չնորմավորված է, կարծում եմ հաշիվ կարող է դուրս գրել։

    0
  6. ՍՊԸ-ն պետք է ունենա դրամարկղի գիրք, բայց, եթե ստացվել է այնպես որ չունի, ապա ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից կարող եք փոխանցել տնօրենի հաշվարկային հաշվին` նպատակ դաշտում կարող եք նշել նաև նպատակը: Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *