Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Իրինա.

Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

  1. Հարգելի Իրինա,
    Տնօրենը կարող է ազատվել:
    Տարեկան, Գույքահարկի և Հողի հարկի հաշվարկներից բացի մնացածը կարող եք չներկայացնել:

    Կարդացեք պաշտոնական պարզաբանում 9, 30.09.2008թ-ից (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ):

  2. Եթե գործունեությունը դադարեցված է, ապա հարկային ոչ մի տեսակի հաշվետվություն չեք ներկայացնելու:

  3. Դուք կարող եք տնօրենին ազատել աշխատանքից` ներկայացնելով համապատասախան հաշվետվություն, և մինչև ազատումը ստացած աշխատավարձի ամսվա համար տալու եք եկամտային հարկի հաշվետվություն, տվյալ եռամսայկի համար` շրջհարկի: Շշրջհարկով աշխատող կազմակերպությունները չունեն տարեկան հաշվետվություն, բայց եթե ինչ որ հաշվետվություն լինի` վերաբերվող ամբողջ տարվա, պետք է ներկայացնի նաև դա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *