Կարո՞ղ է Ա/Ձ-ն աշխատացնել անշարժ գույքի գործակալություն

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, թե անշարժ գույքի գործակալությունը (նոր բացվող) կարո՞ղ է Ա/Ձ լինել, ի՞նչ հարկատեսակով է աշխատում, ի՞նչ է անհրաժեշտ բացելու համար: Ցանկացած տեղեկություն կարևոր է այդ ոլոտի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Ani

1 thought on “Կարո՞ղ է Ա/Ձ-ն աշխատացնել անշարժ գույքի գործակալություն

  1. 1. Անշարժ գույքի գործակալությունը (նոր բացվող) կարող է Ա/Ձ լինել:
    2. Ի՞նչ հարկատեսակով է աշխատում – շրջանառության հարկով, միկրոբիզնեսի համակարգում չի կարող գործել:
    3. Ի՞նչ է անհրաժեշտ բացելու համար: Ա/Ձ գրանցելու համար պետք է անձնագիր ու սոց. քարտ, 3 000 դրամ:
    4. Տեղեկություն ոլորտի վերաբերյալ: Ոլորտում անշարժ գույքի գնահատող (այսուհետ` գնահատող)` աշխատելու կամ այդ գործը իրականացնելու համար կադաստրի կողմից պետք է ստանա անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական:
    5. Շրջհարկով գործելու դեպքում առանց աշխատող ունենալու ամսական պետք է վճարել 5 000 շահութահարկ, 5 000 սոց. վճար, դրոշմանիշային՝ կախված է տարեկան շրջանառությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *