Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ofelya.

Ես կուզենայի իմանալ ,եթե հկ-ին ծառայությունների մատուցման պայմանագրով գումար է փոխանցվել, ապա ի՞նչ մոտեցում է պետք տալ և ի՞նչ հարկեր վճարել, և ընդհանրապես մանարամասն որտեղ է կարելի ծանոթանալ հկ-ի հաշվապահական հաշվառման մասին:

2 մեկնաբանություն - “Հասարակական կազմակերպության վերաբերյալ

  1. Հարգելի Օֆելյա, ՀԿ մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է.
    “Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:”
    Այս օրենքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ – http://www.arlis.am , փաստաթղթի համարն է ՀՕ-268:

  2. Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի Հոդված 3.1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող…..(ուշադրություն դարձրեք ստացված շահույթը բառերին)
    ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք Հոդված 51.Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:
    Հարգելի Օֆելյա, համադրելով այս երկուսը կարելի է հասկանալ, որ օրենքը, համենայն դեպս, չի արգելում ՀԿ ներին ծառայություն մատուցել:
    Բայց տարվա վերջում այնպես արեք, որ ամբողջ գումարը ծախսագրված լինի, որ շահույթ չունենաք:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *