Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Ա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շահութահարկի կանխավճարի, նվազագույն 1 տոկոսների, նվազագույն շահութահարկի մասին ձեր կարծիքը: Նրանց վճարման ժամկետները: Օրենքում ասվում է, ճիշտ է, սակայն շատերն ասում են` կատարվում են ամսական վճարումներ: Գրված է եռամսյակին վճարումներ, եթե եռամսյակ է, ապա ինչու՞ եռամսյակը եռամսյակի վերջին ամսվա 15-ը, չէ՞ որ կարող է ամսի 20-ին այնպիսի շահույթ ունենա, որ տարում չի եղել: Խնդրում եմ ակտիվ գրեք ձեր կարծիքները, ինձ հետաքրքիր է յուրաքանչյուրինը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

Եռամսյակի վերջին ամսվա 20-ին, այո, կարող է այնպիսի շահույթ ունենալ կազմակերպությունը, որ տարվա ընթացքում չի ունեցել, և դա կներառվի հաջորդ եռամսյակի համար հաշվարկվող նվազագույն շահութահարկի հաշվարկում, դրանից 1 % նվազագույն շահութահարկ կհաշվարկվի:

Ինչ վերաբերում է ամսեկան վճարումներին, ապա դա անցյալում է եղել: Հիմա օրենքով շահութահարկի կանխավճարները և/կամ նվազագույն շահութահարկը եռամսյակային են (մինչև եռամսյակի վերջին ամսվա 15-ը վճարվում է դրանցից առավելագույնը): Այլ հարց է, եթե ցանկություն կա այդ գումարը վճարել մաս-մաս` միանգամից խոշոր գումար չվճարելու համար: Այդ դեպքում կարող եք այդ վճարումները կատարել ամսեկան կտրվածքով: Դա չի արգելվում, այլ խրախուսվում է: