Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ 2011 թվականի շահութահարկի հաշվարկի ես կատարել եմ կանխավճարներ` եռամսյակային գումարը 400.000դրամ (արդեն վճարել եմ 1.200.000դրամ), հաշվետու տարում 2012 թվականին հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 204.000դրամ, հարկվող շահույթը = 0:

1. 2013թ. այդ 1.200.000 դրամը երևալու է որպես գերավճա՞ր, որովհետև 2012թ.շահույթ չունեմ
2. 2013թ. համար կանխավճարի գումարը ինչքա՞ն է կազմում 0 դրամ շահույթի դեպքում

Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

  1. 1. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:

    2. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:

    Սակայն եթե նվազագույն շահութահարկի գումարը մեծ լիներ կանխավճարի գումարից, և ստիպված լինեիք վճարել նվազագույն շահութահարկ 2012թ. համար, և դրա հանրագումարը մեծ լիներ 2012թ. փաստացի շահութահարկից, ապա տարբերությունը կնվազեցվեր միայն հետագա տարիների շահութահարկից:

    0
  2. Բարև ձեզ, Հարություն, ես այդ հոդվածը կարդացի, շնորհակալություն:

    1. Շահութահարկի հաշվարկի մեջ Ակտիվների` “Դեբիտորական պարտքեր բյուջեին տողում” այդ գումարը (այսինքն 1 200 000 դրամ) կարո՞ղ եմ նշել, թե՞ ոչ:
    2. Գումարը վերադարձման համար կարո՞ղ եմ դիմում ներկայացնել ՀՏ, թե՞ անպայման պետք է Շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո այդ դիմումը ուղարկել:

    Շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *