Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արամ.

Հարգելի հաշվապահներ, աշխատողը կազմակերպությունում աշխատել է ընդամենը մեկ ամիս: Արդյո՞ք նրա աշխատանքից ազատվելուց պետք է հաշվարկեմ ու վճարեմ մեկ ամսվա համար հասանելիք արձակուրդային օրերի համար (որը մեր կազմակերպությունում կազմում է 2 օր): Շտապ է: Շատ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

  1. Հարգելի Արամ, ինչքանով ես տեղյակ եմ, սահմանափակում չկա, թե ինչքան է աշխատել աշխատողը, և իմ կարծիքով պետք է վճարեք:

    0
  2. Ոչինչ էլ չի հասնում, պետք է ամենաքիչը 6 ամիս աշխատած լիներ:
    ՀՀ ԱՕ Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը

    1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:

    2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:

    0
    1. Հարգելի Tag, այստեղ, ինչպես ես հասկացա, խոսքը չի գնում արձակուրդի մասին, այլ չօգտագործած արձակուրդի, ավելի կոնկրետ` վերջնահաշվարկի, եթե այո, համամիտ եք ինձ հետ, ապա պետք է վճարել նրան այդ մեկ ամսվա համար:

      0
  3. Արձակուրդ տրամադրելը կատարվում է վեց ամիս հետո, բայց մեկ ամիս աշխատելուց հետո փաստացի առաջանում են չօգտագործված արձակուրդի օրեր, որոնց համար պետք է վճարել:

    0
  4. Կոլեգաներ ջան, շնորհակալություն: Շնորհակալ եմ նաև կայքի կազմակերպիչներից` մեզ նման հնարավորություն ընձեռնելու համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *