Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի վերաբերյալ

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճը 1 տարով կասեցվել է, ապա հաջորդ տարվա համար հիմանական աշխատավարձի բնականոն աճը ինչպե՞ս պետք է իրականացվի: Աշխատողի աշխատավարձը 2 տարվա, թե՞ մեկ տարվա համար պետք է աճ ունենա: Կանխավ շնորհակալություն:

Avatar
Author: AngelaM

1 thought on “Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի վերաբերյալ

  1. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը իրականացվում է ըստ սահմանված սանդղակների մակարդակների: Կասեցման դեպքում հաջորդ տարվա աշխատավարձի չափը մնում է նույնը, իսկ եթե պետք է առաջիկա մեկ տարում աճեր, ապա հետաձգվում է:
    Կներեք, ո՞ր կառույցում եք աշխատում, որ այս հարցը տալիս եք:
    Կասեցման դեպքերն էլ սրանք են. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե՝
    1) նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է, կամ
    2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *