2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս

Լիաննա.

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս

  1. Այո, միանշանակ պետք է ավելացվեն, ԱՕ 195 հոդվածը արդեն գործում է: e-accounting շնիկ keysolutionsllc.org

    1. Շնհորակալություն պատասխանի համար, բաց չէ՞ որ “Եկամտային հարկի մասին” օրենքում անաշխատունակության նպաստի միջինի հաշվարկան ժամանակ չի գործում ԱՕ 195 հոդվածը:

  2. Միանշանակ չպետք է ավելացնել.
    21 փետրվարի 2013 թվականի N 144-Ն “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի առանձին դրույթներ կիրառելու մասին որոշում
    tatev-gavrosh շնիկ mail.ru

  3. Ոչ, միանշանակ չի ավելացվում: Սոց. վճարները գումարվում են միայն արձակուրդային գումար հաշվելիս:

  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    21 փետրվարի 2013 թվականի N 144-Ն
    «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    3) 2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` որպես եկամուտ հաշառվում է հաշվարկային ժամանակահատվածի՝
    ա. 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող՝ 2012 թվականին նախորդող ամիսների)` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը,
    բ. 2013 թվականի ամիսների՝ եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը,
    գ. ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *