Day: Մայիս 20, 2013

Աշխատողների աշխատավարձից եկամտային հարկը սխալ է հաշվարկվել

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Եթե սխալմամբ աշխատողների աշխատավարձից հաշվարկվել և պահվել է եկամտային հարկ, այս դեպքում ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողների աշխատավարձից եկամտային հարկը սխալ է հաշվարկվել

Որքա՞ն կկազմի մեքենայի գույքահարկը

Կարեն.

Ունեմ 1998 թվականի արտադրության ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենա, շարժիչի հզորությունը 150 ձիաուժ: Մեքենան չի շահագործվել 2007 թ-ից, որի պատճառով նույն թվականից չի վճարվել գույքահարկ: 2010 թ. դեկտեմբերից մեքենայի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով պետհամարանիշերը հանձնել եմ համապատասխան մարմիններին: Ներկա պահին ուզում եմ վաճառել նշված մեքենան: Խնդրում եմ Ձեզ օգնել, թե որքան գումար պետք է վճարեմ որպես գույքահարկ, և ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի (գույքահարկ և տուգանք): Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի մեքենայի գույքահարկը

Աշխատանքից ազատում թոշակի անցնելու տարիքը լրանալու պատճառով

Մարիամ.

Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ: Մենք ունենք 66 տարեկան լրացած աշխատող: Ինչպե՞ս կարորղ ենք ազատել աշխատանքից թոշակի տարիքն լրանալու պատճառով:

Կարդալ ավելին Աշխատանքից ազատում թոշակի անցնելու տարիքը լրանալու պատճառով

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Vaxinak.

Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Ուսուցիչը դիմում է աշխատանքի համար

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե ուսուցիչը դիմում է աշխատանքի համար, հաշվապահորեն ինչպե՞ս դա գրագետ ձևակերպել:

Կարդալ ավելին Ուսուցիչը դիմում է աշխատանքի համար

Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը

Թաթուլ.

Աշխատողի 2012թ. աշխատավարձը կազմել է 60 000 դրամ, 2013թ.` 73 585 դրամ: Աշխատանքային շաբաթը 5 օր է, 2012 թ-ին գնացել է արձակուրդ` մայիսին: Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը, եթե նա ցանկանում է հունիսի 1-ին մեկնել արձակուրդ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը