Month: Մայիս 2013
Նախադպրոցական հիմնարկների հարկման հետ կապված
Անահիտ.
Խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցիս.
նախադպրոցական հիմնարկները համարվու՞մ են ավելացած արժեքի հարկ վճարող և ո՞ր հոդվածի համաձայն:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք կհաշվարկվի տույժ
Armine.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` եթե մեկ ամսվա հաշվետվությունը չեմ ուղարկել, բայց գումարը փոխանցել եմ, տույժ կլինի՞, թե՞ ոչ (բյուջետային հիմնարկների համար): Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն
RIVA.
Հարգելի գործընկերներ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-Ն չի զբաղվում ոչ մի գործունեությամբ, բայց ունի վարձակալությամբ տրված տարածք: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն:
Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը
Անի.
Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա ֆիզի գումարը, եթե նա մինչև սահմանված օրը աշխատել է, իսկ իր արձակուրդի անցնելուց հետո հաստիքը կրճատվել է, նա ներկայացրել է անհրաժեշտ փաստաթուղթը բուժհաստատությունից:
Մասնակցե´ք նոր հարցմանը
Մասնակցե´ք Accountant.am – ի նոր հարցմանը:
Ավարտված հարցումների արդյունքները կարող եք տեսնել այստեղ…
Հրապարակային պայմանագրերով նախատեսված զեղչեր
Աննա.
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ավելի մատչելի բացատրել հրապարակային պայմանագրերով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ 10-Ն հրամանը: Մենք տարվա մեջ մի քանի անգամ գովազդով հայտարարում ենք զեղչեր, բայց ոչ մի պայմանագիր ոչ մեկի հետ չենք կնքում: Ապրանքը վաճառում ենք զեղչված գնով: ՀԴՄ-ով տպում ենք այդ զեղչված գինը:
Շուկայից ձեռքբերում կատարելու դեպքում
Ani.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Տեղեկանքի տրամադրում
Բելլա.
Կարո՞ղ է դպրոցի հաշվապահը կամ տնօրենը տալ տեղեկանք առձեռն` կանխիկ աշխատավարձի մասին, թե՞ դա կլինի խախտում, և նա պարտավո՞ր է տալ միայն կեղտոտ աշխատավարձի տեղեկանք: Շնորհակալություն պատասխանի համար:
Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը
Գոհար Վարդանյան.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ինձ օգնել արձակուրդայինի հաշվարկի հարցում:
Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է 126 000 դրամ: Նա օգտվում է իր հերթական 2013 թվականի արձակուրդից, 01.04.2013 թվականից, 20 աշխատանքային և 4 լրացուցիչ օր տևողությամբ: Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Նախապես շնորհակալություն:
Արմավիրի մարզի Նոր Արտագերսի գյուղապետարանի գլխավոր մասնագետ
Գոհար Վարդանյան
Ներքին համատեղությամբ աշխատանք բյուջետային կազմակերպությունում
Ժաննա.
Բարև բոլորին: Իմ հարցը վերաբերվում է ներքին համատեղությանը: Մեր կազմակերպությունում (այն բյուջետային է) կան 2 աշխատակիցներ, ովքեր շատ ծանրաբեռնված չեն և կարող են ներքին համատեղությամբ այլ աշխատանք ևս կատարել օրվա ընթացքում: Նրանք մեր հիմնական աշխատողներն են: Հարցս հետևյալն է` բյուջետային կազմակերպության աշխատողը իրավունք ունի՞ զբաղեցնելու 2 տարբեր հաստիքներ երկու աշխատանքային պայմանագրերով` հիմնական և համատեղությամբ:
Հարգանքով
Տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ ՀՀ ԱՕ-ի 147-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Փաստորեն, եթե մարտի 8-ը տոնական օր է, ապա մարտի 7-ին տաբելում պետք է նշվի ոչ թե 8, այլ 7 ժամ, և եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մարտ ամիսն ունի 20 աշխատանքային օր և 159 աշխատանքային ժամ, իսկ ապրիլ ամիսն ունի 21 աշխատանաքային օր և 167 աշխատանքային ժամ: Խնդրում եմ ինձ ասացեք` ես ճի՞շտ եմ ամեն ինչ հասկացել:
Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով
Սաթեն.
Խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ինվոյսի հիման վրա բանկային փոխանցում է կատարել Չինաստան ապրանք գնելու նպատակով: Ապրանքը ստանալուց պարզվել է, որ չկա օրիգինալ իվոյսը, և բեռնագրում նշված չէ ստացող կազմակերպության անունը, գրված է միայն ստացող կազմակերպության տնօրենի անունը: Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով: Ի՞նչ պետք է անել փոխանցված գումարի հետ:
Աշխատանքից ազատման հրաման
Վարդուհի.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` աշխատանքից ազատման հրամանում կադրերի տեսուչի կողմից գրվու՞մ է, թե քանի օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, թե՞ դա հաշվապահության պարտականությունն է:
