Accountant.am

Accountant.am

Մասնակցի մասին`

Գրանցման ամսաթիվ 04/02/2009

Հոդվածներ`

  1. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել — 10/08/2020
  2. Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար — 10/08/2020
  3. Որտեղի՞ց ձեռք բերել հաշվապահական ձևաթղթեր — 10/08/2020
  4. Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված — 10/08/2020
  5. Սոցիալական վճարի վերաբերյալ — 10/08/2020

Наиболее комментируемые сообщения

  1. Գնումների որակավորման քննություններ — 78 комментариев
  2. Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով — 67 комментариев
  3. Հաշվապահական ծրագրի վերաբերյալ — 64 комментария
  4. Ծրագրի ուսուցողական գիրք — 63 комментария
  5. Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ — 46 комментариев

Список сообщений автора

Авг 10 2020

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Gayane Harutyunyan.

Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Авг 10 2020

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերման համար։

Կից փաստաթղթեր․

Авг 10 2020

Որտեղի՞ց ձեռք բերել հաշվապահական ձևաթղթեր

Մանե.

Որտեղի՞ց կարող եմ գնել հաշվապահական ձևաթղթեր:

Авг 10 2020

Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված

Hasmik.

Բարև Ձեզ: ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում Ա/Ձ բացելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնի։ Եվ ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված ինպիսի՞ առանձնահատկություններ կան:

Авг 10 2020

Սոցիալական վճարի վերաբերյալ

Nona.

Հաշվապահներ ջան, խնդրում եմ ասեք ինձ այս հոդվածը սոց. վճարի մասին ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ին կամ Նոտարին է վերաբերու՞մ.
2) ձեռնարկատիրական եկամտի /բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի/՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:

Авг 10 2020

Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում

Nona.

Հաշվապահներ ջան, օրինակով կբացատրեք միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում ովքե՞ր են ներառված.
8) ապրանքների մատակարարմանկոմիսիայի կամ ապրանքների մատակարարման գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Авг 10 2020

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Nona.

Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Авг 07 2020

ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ

Գայանե․

Բարև Ձեզ։ ՀՀ Հարկային օրենսգրքի Հոդված 345-ի 11-րդ կետի 1-ին ենթակետով, եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը /ապրանքները/, վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը: Խնդրում եմ ասեք՝ ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ, և կարելի՞ է ՀԴՄ կրկնօրինակով կատարել ապրանքի վերադարձ:
Շնորհակալություն

Авг 07 2020

Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:

Авг 07 2020

Ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ

Արմինե.

Բարև Ձեզ: Կպարզաբանեք, թե ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ: Որտե՞ղ կարող եմ գտնել հստակ ձևակերպում, և արդյոք համալսարանում դասավանդող դասախոսը համարվու՞մ է մանկավարժ և համարվու՞մ է արդյոք դասախոսական աշխատանքը մանկավարժական գործունեություն:

Авг 07 2020

Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում

Nona.

Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:

Авг 07 2020

Ե՞րբ պետք է գրել աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հրամանը

Ani.

Բարև Ձեզ: Ե՞րբ պետք է գրել աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հրամանը, եթե նա սեպտեմբերի 1-ից չի գալու աշխատանքի:

Авг 06 2020

Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։

Авг 06 2020

Որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները

Անահիտ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները։ Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, արդյո՞ք պայմանագրերը պետք հաշվապահը կազմի և ի՞նչ ժամկետներում։

Авг 06 2020

Անի Ջանամյան

Անուն, Ազգանուն` Անի Ջանամյան
Էլ. փոստ՝ anijanamyan9898 շնիկ mail.ru
Հեռախոս՝ +37498447494
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Մասնակցել եմ ՀԾ հաշվապահ, ՀԾ ձեռնարկություն ծրագրերի դասընթացների, տիրապետում եմ e-invoiceing, tax-sevice ծրագրերին, ինչպես պաև MS office-ին: Աշխատել եմ 4u.am-ում, որպես հաշվապահ:
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 դրամ

Авг 06 2020

Որո՞նք են շահութահարկից նվազեցվող ծախսերը

Armin.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք թվարկել շահութահարկից նվազեցվող ծախսերը /ընկերությունը ապրանքներ ներմուծող ՍՊԸ է/, և դրանք ի՞նչ կապ ունեն ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հետ: Շնորհակալություն:

Авг 06 2020

Անձը ցանկանում է գյուղական համայնքում արվեստի դպրոց բացել

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. գյուղական համայնքներում ուզում եմ արվեստի դպրոց բացել: Ինձ հաշվապահորեն կօգնեք ՀԿ բացեմ, թե՞ ՓԲԸ: Եվ խնդրում եմ հարկերի մասով կասեք, ո՞րն է ավելի շահեկան: Մի հարց էլ. ես իմ միջոցներով եմ շենքը կառուցելու, տարածքը անհատույց է տրամադրվում, ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել իմ ծախսերից և ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու:
Կանխավ շնորհակալ եմ:

Авг 06 2020

Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը

Գրիգոր.

Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:

Авг 06 2020

Հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական տույժ

Անի.

Բարև Ձեզ: Հարկատուն չի ներկայացրել ֆիսկալի 60 համարը, որը 0 է: Մեկ ամիս է ու դեռ ծանուցում չկա, հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական:

Авг 05 2020

Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել

Ani.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը:

Авг 05 2020

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Սերգեյ.

Աշխատողը գնացել է բյուլետեն 08․07-ից մինչև 21․07․2020թ․, աշխատում է մեր մոտ 3 ամիս: Հաշվարկի ժամանակ՝
1. միջին աշխատավարձը պետք է բաժանել 3-ի, թե՞ 12-ի:
2. Եթե 3 ամիսների ենք բաժանում, ապա ստանալիք գումարը կազմում է 12 000 դրամի չափ, օրենքով կա ինչ ո՞ր կետ, որ նա պետք է ստանա նվազագույն աշխատավարձի 50%-ը կամ լրիվ 68 000 դրամ:
Կխնդրեի պարզաբանել:

Авг 05 2020

Գրանցման հայտի հետ կապված

Ani.

Բարև Ձեզ: Աշխատողի ընդունման հայտ ներկայացնելու ժամանակ անձնագրային տվյալները լրացնելուց հետո գրվում է /բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է/: Աշխատողն իր նոր անձնագիրը ստացել է 2020 թվականի հուլիսի 16-ին, կարող եք ասել ինչպե՞ս պետք է վարվել:

Авг 05 2020

Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ գրանցելու և հետազոտական ծառայություններ մատուցելու դեպքում, եթե ընտրվի շրջանառության հարկ վճարելու տարբերակը, պե՞տք է վճարել շրջանառությունից 5% և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, թե՞ այլ վճարումներ էլ կպահանջվեն /օրինակ՝ եկամտային հարկ/:

Авг 05 2020

Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով

Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:

Авг 05 2020

Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Սարգիս.

Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:

Авг 05 2020

Հնարավո՞ր է դրամարկղի գիրքն առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել

Araqsya.

Դրամարկղի գիրքը հնարավո՞ր է առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել, թե՞ թղթային տարբերակով վարելու պարագայում պարտադիր է գնալ հարկային տեսչություն:

Авг 04 2020

Ի՞նչ է անհրաժեշտ գինու արտադրությամբ զբաղվելու համար

Սեդա.

Ցանկանում եմ գինու արտադրությամբ զբաղվել տնական: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ նոր արտադրություն հիմնելու համար: Սկսնակ եմ ու բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել: Ի՞նչ թղթաբանական գործընթացներ կան:

Авг 04 2020

Արձակուրդայինի հետ կապված

Ani.

Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 20 աշխատանքային օր է հասնում արձակուրդը և նա 10 օրով է գնացել, իսկ օգոստոսին ֆիզ. արձակուրդ է գնալու, ինչպե”ս պետք է վարվել, եթե նա դեռ 10 օր ունի իր արձակուրդից:

Авг 04 2020

Հաստիքացուցակի վերաբերյալ

Gayane Badiryan

Բարև Ձեզ: Կարող եք ինձ օգնեք հաստիքացուցակի որևէ՞ օրիանակ տալով կամ նշեք ի՞նչ է պարտադիր հաստիքացուցակում նշել:

Авг 04 2020

Ինչպե՞ս կազմել հաշվետվություն

Սամվել.

Բարև Ձեզ: Ներեցեք ես մի հարց ունեմ. կցանկանայի իմանալ, թե ի՞նչ գործիքի միջոցով կարող եմ կազմել հաշվետվություն:

Авг 04 2020

Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Արման.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:

Авг 04 2020

Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ սարքավորումներ վարձակալել

Սուսաննա.

Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ գործունեություն ծավալելու համար սարքավորումներ վարձակալել:

Авг 03 2020

Կա՞ սոցիալական վճարը հաշվարկելու վերաբերյալ փոփոխություն

Alina.

Բարև Ձեզ: Կասեք՝ կա՞ որև փոփոխություն կուտակային վճար հաշվարկելու համար 01.07.2020թ-ից, եթե կա, աղյուսակ գրեք։ Շնորհակալություն:

Авг 03 2020

Լուսինե Խաչոյան

Անուն, Ազգանուն՝ Լուսինե Խաչոյան
Էլ. փոստ՝ lusinekhachoyan7 շնիկ gmail.com
Հեռախոս՝ +33794280244
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի, հաշվապահի օգնականի կամ հաշվետարի աշխատանք: Հաշվապահական դասընթացներ եմ անցել BAC ուսումնական կենտրոնոմ /ՀԾ հաշվապահ, e-invoicing, Tax service/: Սկսնակ եմ, սակայն ունեմ սովորելու մեծագույն ցանկություն: Պատրաստ եմ սկզբնական շրջանում աշխատել առանց աշխատավարձի: Ներկայիս աշխատանքի հետ /Թիվ 13 դպրոց/ համատեղելու նպատակով՝ կգերադասեմ երեկոյան հերթափոխի աշխատանքը:
Ցանկալի աշխատավարձ՝ 80 000 – 100 000 դրամ
Այլ նշումներ՝ Կարող եմ աշխատել նաև ցերեկային հերթափոխով, բայց կես դրույքով /դպրոցում աշխատում եմ շաբաթը 2 օր/։

Авг 03 2020

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Nare.

Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք ԱՁ կամ ՍՊԸ բացելու առավելություններն ու թերությունները, և տարբերությունները:

Авг 03 2020

Մայրության նպաստ

Արփինե.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ 80 000 դրամով: Հղի եմ մյուս ամիս անցնում եմ ֆիզ. /դեկրետ/: Կասեք՝ որքա՞ն է կազմում ֆիզ. արձակուրդի գումարը /դեկրետ/:

Авг 02 2020

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձը

Դանիելյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ինձ օգնել։ Խնդրում եմ բացատրել՝ ինչպես հաշվել հուլիսի աշխատավարձը: Աշխատած ընդհանուր ժամերի քանակը 200 է, որից 88 ժամը գիշերային, դրույքաչափը՝ 88 312 դրամ, սոց. վճար չի հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:

Авг 02 2020

Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել

Անիկա.

Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել՝ 24 մլն-ի շեմը չի գերազանցում: Միկրոյով աշխատող կազմակերպությունների աշխատողների հետ կապված կա՞ն ինչ-որ սահմանափակումներ։

Авг 02 2020

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Arshak.

Բարև Ձեզ։ Ինձ հարկավոր է իմանալ՝ ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի աշխատանքից ազատվելու ժամանակ վերջնահաշվարկի հաշվարկումը, ի՞նչ բանաձևով։

Авг 01 2020

Արդյո՞ք տարվա վերջ վերադարձվելու է սոցիալական վճարը

Աննա․

Բարև բոլորին։ Մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների սոցի շեմը /12 500/ հուլիսից հանվե՞լ է, թե ոչ: Եթե աշխատողը մի քանի տեղ է աշխատում և մի քանի անգամ վճարում է 12 500 դրամները՝ տարվա վերջ վերադարձվելու՞ է ավել վճարած գումարը, ինչպես կատարվում էր նախկինում: Շնորհակալություն։

Авг 01 2020

Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ

Հերմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։

Июл 31 2020

#գործկա Արփի Սոլար ՍՊԸ-ում

Ընկերություն` Արփի Սոլար ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 12/3
Հեռախոս՝ 077071738
Էլ․ փոստ՝ hr շնիկ arpisolar.com
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն՝ Արփի Սոլարում առկա է ֆինանսիստի թափուր հաստիք։
Հիմնական պարտականությունները՝
• ՀԾ-ծրագրով ապրանքային մուտքերի և ելքերի ձևակերպում
• Ապրանքների շարժի վերահսկողություն
• Ներմուծումների ձևակերպում
• Ինֆորմացիայի հավաքագրում, ցանկացած պահի՝ հավաքագրած ինֆորմացիայի հիման վրա հաշվետվությունների տրամադրում
Պահանջները՝
• Տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն
• ՀԾ իմացություն
• Հաշվապահական հաշվառման իմացություն
• MS Office-ի իմացություն
• Գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմային աշխատանքը կազմակերպելու ունակություններ
• Սեղմ ժամկետներում աշխատելու, կազմակերպելու և որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն

Июл 31 2020

#գործկա Անդակո ընկերությունուն

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044280050
Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ e invoicing, ՀԾ
Աշխատավարձ՝ 140 000 դրամ

Июл 31 2020

Իզաբել Ղազարյան

Անուն, Ազգանուն՝ Իզաբել Ղազարյան
Էլ. փոստ՝ izabelghazaryan շնիկ yandex.ru
Հեռախոս՝ 098160603
Պաշտոն՝ Հաշվետար, հաշվապահ
Բովանդակություն՝ Ավարտել եմ ՀԱԱՀ-ի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը, մասնակցել եմ հաշվապահական դասընթացների։ Աշխատել եմ հաշվապահական ընկերությունում որպես հաշվետար։
Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 – 120 000 դրամ
Այլ նշումներ՝ Տիրապետում եմ՝ e-Invoicing, ՀԾ-Հաշվապահ, MS Word, MS Excel

Июл 31 2020

Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող ընկերությունը կարո՞ղ է հանդես գալ որպես բնակարանների կառուցապատող

Nona.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:

Июл 31 2020

Կոսմետիկայի ներմուծում երրորդ երկրից

Մարինե Կիրակոսյան.

Բարև Ձեզ: Երրորդ պետությունից կոսմետիկա ներմուծելու դեպքում ինչպե՞ս է իրականացվում մաքսազերծումը, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ մաքսային և հարկային մարմիններ, ի՞նչ պարտադիր ինֆորմացիա դրանք պետք է պարունակեն ներմուծվող ապրանքի վերաբերյալ։ Վաճառողը MSDS / Material safety data sheet/Паспорт безопасности химической продукции/ չի կարող տալ, քանի որ ինքը չի հանդիսանում արտադրողը/։
Շնորհակալություն:

Июл 31 2020

Ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին

Hermine.

Բարև Ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում, արդյո՞ք պետք է պահպանել նվազագույն աշխատավարձի մասին դրույքաչափերը, և վճարում ենք ամեն ամիս, թե՞ պայմանագիրն ավարտվելուց հետո:

Июл 31 2020

ԱԱՀ հաշվառումը 1C Հաշվապահություն 8-ում

Июл 30 2020

Ինչպե՞ս հաշվետվություն ներկայացնել

Mariam.

Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել հաշվետվություն հունվարից մինչև հուլիս ամիսների համար։ Խոսքս վերաբերում է մանկապարտեզին։ Որտեղ կա սնունդ և այլ ծախսեր։ Պարզապես կուզեմ հաշվելու ձևը իմանալ կամ մոտավոր նմուշ լինի, մի գուցե հասկանամ։

Июл 30 2020

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Մարինե․

Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:

Предыдущие сообщения «