marieta

Marieta

Մասնակցի մասին`

Գրանցման ամսաթիվ 23/05/2020

Հոդվածներ`

  1. Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի հետ կապված — 01/08/2020
  2. Արդյո՞ք հարկադիր պարապուրդում գտնվողը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից — 29/07/2020
  3. Ո՞վ է վճարում անաշխատունակության գումարը — 23/07/2020
  4. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ — 22/07/2020
  5. Անաշխատունակության թերթիկ — 15/07/2020

Наиболее комментируемые сообщения

  1. Ո՞վ է վճարում անաշխատունակության գումարը — 7 комментариев
  2. Էլեկտրոնային ստորագրություն — 6 комментариев
  3. Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի հետ կապված — 6 комментариев
  4. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ — 5 комментариев
  5. Արդյո՞ք հարկադիր պարապուրդում գտնվողը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից — 4 комментария

Список сообщений автора

Авг 01 2020

Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի հետ կապված

Բարև Ձեզ: Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի միասնական հաշվում առկա է բավականին խոշոր գումար: Խնդրում եմ օգնել. այդ գումարը ինչի՞ց է գոյացել, այսինքն` ավել եմ փոխանցել և, եթե այո, կարո՞ղ եմ դիմում գրել, որ այն հետ վերադարձնեմ:

Июл 29 2020

Արդյո՞ք հարկադիր պարապուրդում գտնվողը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից

Աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է իրեն։

Июл 23 2020

Ո՞վ է վճարում անաշխատունակության գումարը

Ժամանակավոր անաշխատունակության գումարը վճարվում է գործատուի բյուջեից, թե՞ պետական բյուջեից:

Июл 22 2020

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։

Июл 15 2020

Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Июн 23 2020

Էլեկտրոնային ստորագրություն

Բարև Ձեզ: Հարկայինի հաշվետվությունները և այլ փաստաթղթերը ստորագրում էի տնօրենի էլ. ստորագրությամբ, այսուհետ իմ քարտով պետք է ստորագրեմ: Ակտիվացրել եմ ստորագրությունը, հարկայինում ինչ-որ տեղ պե՞տք է ներկայացնեմ, որ ստորագրողը փոխվել է: Ինչ-որ տեղեկանքի, դիմումի ձև կա՞: Զանգում եմ թեժ գիժ` արձագանք չկա:

Июн 12 2020

Ինչպե՞ս տալ արձակուրդայինի ձևակերպումները

Բարեվ ձեզ: Oգնեք խնդրում եմ` ՀԾ ծրագրում արձակուրդի ձևակերպումները ինչպե՞ս տամ, եթե հունիսի 18-ից աշխատողը գնում է ամենամյա արձակուրդ։

Июн 07 2020

40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ

Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Июн 07 2020

Ամենամյա արձակուրդ

Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ում երեք աշխատող ենք՝ տնօրեն, հաշվապահ և մեխանիզատոր:
Ամենամյա արձակուրդի հարցը չգիտեմ՝ ոնց կարգավորեմ, տնօրենի և մեխանիզատորի պարտականությունները հրամանով ու՞մ վրա դնեմ, երբ յուրաքանչյուրը գնա արձակուրդ, կանգնել եմ փակուղու առջև: Խնդրում եմ օգնել:

Июн 04 2020

Լիազորի փոփոխում

Բարև ձեզ: Հարկայինում լիազորի փոփոխման ի՞նչ պետք է արվի, կարո՞ղ է հաշվապահը լինել:

Май 27 2020

Ինչի՞ համար է նախատեսված հաշվի ստացականը e-invoicing ծրագրում

Մարիետա․

e-Invoicing ծրագրում պատահաբար սեղմել եմ «բեռնել ստացականը» մատակարարի մատակարարած ապրանքի հարկային հաշվի։ Ինչ-որ խնդիր կլինի՞ թե՛ պատվիրատուի, թե՛ մատակարարի համար, և գրեց, որ ՊԵԿ ստացականը ստացել է։ Ընդհանրապես դա ինչի՞ համար է։ Մերսի։