Meri

Meri

Մասնակցի մասին`

Անուն` Մերի Ղազարյան
Գրանցման ամսաթիվ 04/06/2020

Հոդվածներ`

  1. Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված — 03/07/2020
  2. ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու — 30/06/2020
  3. Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել — 29/06/2020
  4. Հնարավո՞ր է ՌԴ-ի քաղաքացուն ծառայության մատուցման հաշիվ դուրս գրել — 29/06/2020
  5. Արդյո՞ք կարելի է հաշիվ դուրս գրել ոչ աշխատանքային օրերին — 22/06/2020

Наиболее комментируемые сообщения

  1. Աշխատակիցը աշխատում է կես դրույքով — 10 комментариев
  2. Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել — 6 комментариев
  3. Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված — 5 комментариев
  4. ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու — 5 комментариев
  5. ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ — 4 комментария

Список сообщений автора

Июл 03 2020

Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված

Բարև Ձեզ, եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյոք պե՞տք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրություն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Июн 30 2020

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու

Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Июн 29 2020

Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։

Июн 29 2020

Հնարավո՞ր է ՌԴ-ի քաղաքացուն ծառայության մատուցման հաշիվ դուրս գրել

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եմ Ռուսաստանի քաղաքացուն ծառայության մատուցման հաշիվ դուրս գրել։

Июн 22 2020

Արդյո՞ք կարելի է հաշիվ դուրս գրել ոչ աշխատանքային օրերին

Բարև Ձեզ, ոչ աշխատանքային օրերին կարելի՞ է հաշիվ դուրս գրել։

Июн 22 2020

Մատակարարման ամսաթվի նշում հաշվի մեջ

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։

Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։

Июн 18 2020

Ո՞ր հաշվեհամարին են փոխանցվում հարկերը

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։ Բոլոր հարկերը, բացառությամբ դրոշմանիշային գումարներից, փոխանցվում են 900008000490 հաշվեհամարի՞ն։ Եվ եկամտային հարկի ու սոց․ վճարի պարագայում փոխանցվելու են գործատու՞ի անունից։

Июн 15 2020

Գրանցման հայտում աշխատանքային հարաբերության սկիզբը և պաշտոնի սկիզբը

Բարև Ձեզ, գրանցման հայտում աշխատանքային հարաբերության սկիզբը և պաշտոնի սկիզբը կարո՞ղ եմ նույնը նշել, իսկ դրանց վերջը ոչինչ չեմ նշում չէ՞, եթե անորոշ ժամկետով է։ Ուղղակի առաջին անգամ եմ գրանցման հայտ ուղարկելու։

Июн 14 2020

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել սեմինարավարների հետ

Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։

Июн 13 2020

Ե՞րբ ուղարկել գրանցման հայտը

Բարև Ձեզ, կարո՞ղ եմ արդյոք աշխատողի գրանցման հայտը ուղարկել ոչ աշխատանքային օր, օրինակ շաբաթ օրը, որպեսզի երկուշաբթի օրվանից անցնի աշխատանքի։

Июн 12 2020

Աշխատակիցը աշխատում է կես դրույքով

Բարև ձեզ, կարո՞ղ եմ արդյոք կես դրույքով աշխատողին նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ տամ, օրինակ 50 000։

Июн 10 2020

ՀԿ-ին վերաբերող հաշվետվության ձև

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ՀԿ-ին վերաբերող հաշվետվության ձևը որտեղի՞ց կարող եմ վերցնել:

Июн 04 2020

ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, արդյո՞ք պետք է յուրաքանչյուր ֆիզ. անձի համար հաշիվ դուրս գրել: