Category Archive: Այլ

Nov 26 2018

Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Nov 15 2018

Առցանց առևտուր կազմակերպելու համար

Արման.

Կհուշե՞ք` ինչպե՞ս կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Nov 05 2018

Հանրային սննդի կետ բացելու համար

Սաշ.

Հարգելիներս հուշեք խնդրեմ` ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր համալսարանի ներսում հանրային սննդի կետ բացելու համար:

Nov 05 2018

Բաժնետիրական ընկերություն հիմնադրելու համար

Ջուլիետտա Ս.

Բարև ձեզ, ուզում եմ իմանալ, թե ինչ է անհրաժեշտ ՓԲԸ և ԲԲԸ բացելու համար:

Oct 31 2018

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Վահե.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Oct 29 2018

Մաշվածության հաշվարկ ՀՄ վերագնահատման դեպքում

Մելինե Պ.

Բարև ձեզ! Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի, թե՞ 407 -ի:

Oct 29 2018

Արդյո՞ք անձը համարվում է ոչ ռեզիդենտ

mt.

Ես ՀՀ-ի բնակիչ եմ, գրանցվել եմ պետռեգիստրռւմ որպես ԱՁ, հարկային համակարգում գրանցվելու համար համարվու՞մ եմ ոչ ռեզիդենտ ֆիզանձ:

Oct 24 2018

ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին

Լուսինե Բ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով։ ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին, որի դիմաց վճարելու է բանկը: Հաշի՞վ պետք է դուրս գրել, թե՞ ՀԴՄ կտրոն տալ:

Oct 22 2018

Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Oct 09 2018

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս

Մանվել.

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս գևորգյան ազգանունի մեջ երկրորդ “գ” տառը գրվում է “կ” տառով, ինչպե՞ս վարվել:

Oct 03 2018

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար

Արամ.

Հարգելի հաշվապահներ,
Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:

Oct 02 2018

Հարսանեկան զգեստների սրահ բացելու համար

Aramayis.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել հարսանեկան զգեստների սրահ, խնդրում եմ ասել` որտեղի՞ց սկսեմ, որ ճիշտ լինի:

Sep 27 2018

Միաժամանակ երկու ՍՊԸ-ների տնօրեն

Անահիտ.

Արդյո՞ք կարող է ֆիզիկական անձը միաժամանակ երկու ՍՊԸ-ների տնօրեն հանդիսանալ:

Sep 19 2018

Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս

Լուսինե.

Բարև ձեզ:
Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս հարկային տեսչությունում պե՞տք է հայտարարություն տալ պարտադիր, կասեք խնդրում եմ:

Sep 17 2018

Խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար

Բարև ձեզ: Մենք ուզում ենք խնամքի և զարգացման կենտրոն բացել: Ի՞նչ պետք է բացենք` ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ վճարող պետք է լինենք: Ո՞ր տարբերակը ավելի ձեռնտու կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Sep 11 2018

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն` 58.35 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Sep 07 2018

Արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի

Հասմիկ.

Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի, և կարո՞ղ է համայնքի ֆինանսական բաժինը կատարի ՀՈԱԿ-ի հաշվապահությունը:

Sep 05 2018

Որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը

Մարիաննա Ս.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:

Aug 30 2018

Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս

Գոհար.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալության անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:

Aug 21 2018

Արդյո՞ք դրոշմակնիքը պարտադիր է

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ է, որ դրամարկղային մուտքի օրդերի վրա գանձապահը պետք է պարտադիր դրոշմակնիք դնի:

Aug 21 2018

ԱՏԳ ԱԱ ծածկագրեր

Մարիամ.

Բարև ձեզ, շատ մեծ խնդրանք, հարգելի հաշվապահներ, եթե ստորև նշված ապրանքներ ներմուծում եք խնդրում եմ ուղարկել matevosyan.mariam13 շնիկ gmail.com էլ. փոստին ԱՏԳԱ կոդերը հնարավորինս շտապ, կանխավ շնորհակալություն.

միջին արևածաղկի սերմեր՝ բոված, աղով
միջին արևածաղկի սերմեր՝ բոված, անալի
խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, աղի
խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, անալի
ձավար
բլղուր
հաճար
հնդկաձավար (գրեչկա)
ոսպ
բրինձ թայլանդական
բրինձ դեղին
բրինձ կլոր
կոտրած գարուխ
Չորացված միրգ

Aug 20 2018

ԱՁ-ն զբաղվում է արտադրությունով և ապրանքը դնում խանութներում

Ռոբերտ Մ.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվում է արտադրանքով և ապրանքը դնում խանութներում: Հարց. կարո՞ղ եմ արդյոք ես համակարգչով տեսնել խանութներում իմ վաճառված ապրանքները:

Aug 16 2018

Ո՞ր գումարն է համարվում ինքնարժեք

Արամայիս Մ.

Բարև ձեզ, եթե ես ստացել եմ ապրանքը 120 դրամ, որից 20 դրամը ԱԱՀ-ն է, ո՞ր գումարն է համարվում իմ համար ինքնարժեք` 100 դրամը, թե՞ 120 դրամը:

Aug 15 2018

Կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
Կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Նշված ապրանքների վաճառքը կատարվում է և փաթեթավորված, և առանց փաթեթավորման կգ-ով: Փաթեթավորված ապրանքերի վրա փակցվում են դրոշմապիտակներ, իսկ ինչպես է կատարվում չփաթեթավորված ապրանքների իրացումը, արդյո՞ք դրանց նույնպես անհրաժեշտ է վերագրել դրոշմապիտակներ, եթե այո, ապա ինչի՞ վրա պետք է փակցնել դրոշմապիտակները:

Aug 08 2018

Լեզուների կենտրոն բացելու համար

Անի Գ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Ունեմ ԱՁ, ցանկանում եմ բացել լեզուների կենտրոն: Ինչպե՞ս է հարկվելու կենտրոնը և ինչպե՞ս է ցույց տալու իր եկամուտը, պե՞տք է ինձ արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:

Aug 06 2018

Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշար և պատասխաններ

Davit Ayvazyan.

Ողջույն:
Խնդրում եմ, կարող եք ինձ օգտակար լինեք, որ ձեռք բերեմ Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարը և պատասխանները: Եթե որևէ մեկը այս հարցաշարերը կամ տեղյակ է, թե ինչպես եմ կարող ձեռք բերել, շնորհակալ կլինեմ, որ ներքո նշյալ Email-ի հասցեի միջոցով ինձ ուղարկի կամ տեղեկացնի ayvazyand68 շնիկ gmail.com
Կանխավ շնորհակալ եմ:

Jul 30 2018

Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով

Սոնա Խ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Jul 24 2018

ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ

Անահիտ Մ.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ, կարո՞ղ եք հուշել` ի՞նչ թույլտվություններ պետք է ստանա, և ի՞նչ հաստատություններում գրանցվի: Շնորհակալ եմ նախօրոք:

Jul 23 2018

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Հարցս հրատապ է և հետևյալն է.
01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի:

Կախավ շնորհակալ եմ:

Jul 23 2018

ՀԾ սովորելու համար

Տաթև Ն.

Բարև ձեզ: Ուզում եմ ՀԾ սովորել: Որտե՞ղ խորհուրդ կտաք:

Jun 23 2018

Անձը անշարժ գույքի գործակալ է

DA VO.

Բարև ձեզ: Ես անշարժ գույքի անհատ գործակալ եմ, արդյոք պետք է հարկեր վճարեմ և գրանցվեմ որպես ԱՁ:

Jun 19 2018

Արդյո՞ք աշխատողի աշխատանքային գրքույկը արխիվացվել է

Arthur.

Ես աշխատանքից դուրս եմ եկել 2018 թվականի մայիս ամսին, իմ աշխատանքային գրքույկն ինձ չեն տալիս, ինչպե՞ս կարող եմ ստուգել` արխիվացրել են, թե՞ ոչ:

Jun 19 2018

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ավտոլվացման կետը

Սուսաննա Ա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ավտոլվացման կետ բացել, կասե՞ք` ինչ հարկատեսակով եմ հարկվելու:

Jun 16 2018

Ի՞նչ հարկային արտոնություններ կան հաշմանդամների համար

Հասմիկ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ունեցող ա/ձ-ը հարկային ի՞նչ արտոնություններ կարող է ունենալ:

Jun 15 2018

Որքա՞ն են կազմում 2017թ կանխավճարները

astxik.

Բարև ձեզ, իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում. որքա՞ն են կազմում 2017թ կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ 4 եռ. շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:

Jun 13 2018

Խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը

Arpine.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա:

Jun 12 2018

Հաշվապահական հաշվառման կազմակերպում

Մարինե Դ.

Ինչպե՞ս է իրականացվում հաշվապահական հաշվառման կազմակերպումը միջին մասնագիտական հիմնարկներում:

Jun 10 2018

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե.

Բարև ձեզ,
Ես 4 օր առաջ գրանցվել եմ որպես Ա/Ձ, և արդեն գրանցվել եմ taxservice.am-ում, ունեմ password/login: Սակայն ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ հարկային հայտարարություն պետք է ներկայացնեմ: Պատրաստում եմ բնական կոսմետիկ քսուքներ և օճառներ, մոտ օրերս կունենամ փորձաքննության արդյունքները: Նախնական շրջանում իմ արտադրանքի վաճառքը ես մտադիր եմ իրականցնել առցանց խանութի և 1-2 գեղեցկության սրահ հանձնելու եղանակով, քանզի դեռ սեփականի մասին մտածելու համար բավարար ֆին. միջոցներ չունեմ: Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալու, որ եղանակն է ինձ համար ամենից օպտիմալը, որ ՀԴՄ չպահանջվի: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրության դաշտ մտնելը ինձ չի արգելի օնլայն վաճառք ունենալ, գեղեցկության սրահներ կամ խանութ հանձնելուց ես ՀԴՄ պե՞տք է տամ, թե՞ ոչ:

Jun 09 2018

ԱԳԼՃԿ-ի տարեկան ստուգաչափումը մի քանի օրով ուշացվել է

Վարդուհի.

Բարև ձեզ: ԱԳԼՃԿ-ի տարեկան ստուգաչափումը մի քանի օրով ուշացնելու պատճառով ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: ԱԳԼՃԿ-ն ունի բաշխիչ աշտարակ:

Jun 04 2018

Եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն

Վահագն.

Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, ստացել է լիցենզիա, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին, մրցույթներին և ծավալի շինարարական գործունեություն, լիցենզավորված անձինք ունեն շինարարական բարձրագույն կրթություն 15-30 տարվա աշխատանքային տարեգրություն, ինչպե՞ս պետք է նոր բացված ՍՊԸ–ն մասնակցի մրցույթների, եթէ չունի նախկինում կատարված շինարարական աշխատանքներ, որը չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Արդյո՞ք եթե մասնակցեմ ու հաղթեմ, իմ ՍՊԸ–ն կճանաչեն հաղթող, թե ոչ, նախապես շնորհակալություն:

Jun 01 2018

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից

Գևորգ.

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից, այսինքն ետ վերադարձնելու պայմանով, թե՞ հիմնադրամին միայն անվերադարձ ներդրումներ են արվում հիմնադրի կողմից:

Jun 01 2018

Որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները

Nara A.

Ներեցեք, կարո՞ղ եք ինձ օգնել տվյալ հարցում` որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները: Ըստ ինձ` եկամտահարկ, ԱԱՀ, սոց. վճար, ակցիզային հարկ:

Jun 01 2018

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղված անձինք կարո՞ղ են արդյոք վարձու աշխատող հանդիսանալ այլ կազմակերպություններում:

May 30 2018

Տեղեկանք ապրանքաշրջանառության ծավալի մասին

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. արդյո՞ք բոլոր կազմակերպությունները և ԱՁ-ներն են մինչև հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում տեղեկանք ապրանքաշրջանառության ծավալի մասին: Կանխավ շնորհակալ եմ:

May 30 2018

Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

May 30 2018

Քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն

Satenik.

Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին և ծավալի շինարարական գործունեություն, ի՞նչ է անհրաժեշտ անել սկզբից և նաև հետագա հաշվառումը ինչպե՞ս պետք կազմակերպվի, նախապես շնորհակալություն:

May 29 2018

Տույժերի հաշվարկ պետ. տուրքի գումարի նկատմամբ

Վահագն Բ.

Ցանկանում եմ իմանալ` շինարարական լիցենզիաի տարեկան պետ. տուրքի գումարի նկատմամբ քանի՞ տոկոս է հաշվարկվում ուշացած օրերի տույժ։

May 29 2018

Պարի ստուդիա բացելու համար

George A.

Բարև ձեզ։
Ես ուզում եմ բացել պարի ստուդիա։ Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է սկսեմ։ Ի՞նչ վճարումներ և փաստաթղթեր են պետք։ Կանխավ շնորհակալ եմ։

May 22 2018

Հանրային սննդի կետը իրացնում է նաև այլ ապրանքներ

Anna.

Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն:

May 22 2018

Տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը

Արթուր.

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Older posts «

» Newer posts

Loading...