Category Archive: Փոփոխություններ

Dec 04 2019

Ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով բոլոր փոփոխությունները: Նախապես շնորհակալություն:

2+

Nov 16 2019

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արամ․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը 2019թ-ին գերազանցել է 18 մլն․ դրամը, իսկ 24 մլն․ դրամը չի գերազանցել, արդյո՞ք 2020թ-ին կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:

0

Nov 16 2019

Ի՞նչ է իրենից ներկայացնում միկրոբիզնեսի համակարգը

Գարիկ.

Միկրոբիզնեսը հունվարի 1-ից ազատվում է հարկերից: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2020թ հոունվարի 1-ից:

Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ Ա/Ձ, ունեմ գեղեցկության սրահ, գործունեությունս սկսել եմ 10.10.2018թ.-ին։ Հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և մնացած ամբողջ մուծումները), մի կերպ վճարելով ամսական հարկային պարտավորությունները՝ 10.10.2019թ.-ին դադարեցրեցի Ա/Ձ գործունեությունը և փակեցի սրահը: Խնդրում եմ, պարզաբանեք օրենքի հետ կապված որոշ մանրամասներ, օրինակ՝ հարկերից ազատումը կոնկրետ ի՞նչ է ներկայացնում իրենից։ Սրահը, աշխատելով մոտավորապես մեկ տարի, միջինը կունենա 1 450 000 – 1 950 000 ՀՀ դրամ շրջանառություն։

0

Nov 14 2019

2020թ. հունվարի 1-ից հետո աշխատավարձի վճարումների վերաբերյալ

Արմինե.

Կոլեգաներ ջան, հիմա էդ չարաբաստիկ օրենքը վերջնականապես ընդունվե՞ց, որ 2020թ. հունվարի 1-ից հետո 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձը փոխանցումով վճարեն:

0

Oct 31 2019

Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու վարսավիրանոցը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Հասմիկ․

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, 2020թ.-ից վարսավիրանոցը (միայն Ա/Ձ-ն է) ի՞նչ հարկատեսակով է աշխատելու։

0

Sep 24 2019

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Սեյրան․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2020թ․ հունվարի 1-ից կհամարվի՞ միկրոբիզնես, եթե շրջանառության գումարը չի գերազանցում 20 մլն դրամը։

0

Aug 16 2019

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Արա.

Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

0

Jul 29 2019

Փոփոխություններ ԱԱՀ հաշվարկի ձևի և լրացման կարգի հետ կապված

0

Jan 20 2019

Ո՞ր համարի հաշվետվության ձևը պետք է հանձնել

Մելինե.

Հարգելի հաշվապահներ, ինչո՞վ է փոխարինվել ձև 118-ը` “Պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին”, ԱՁ-ի համար:

0

Jan 09 2019

2019թ-ին նորից շրջանառության հարկով աշխատելու համար

Հասմիկ.

Խնդրում եմ արձագանքել` 2019թ-ին նորից շրջանառության հարկով աշխատելու համար հայտարարություն տալու՞ ենք, 201 ձևով չի ստացվում:

0

Dec 06 2018

ԱԱՀ շեմի վերաբերյալ

Արմ.

Գործընկերներ ջան, ի՞նչ նորություն ունեք ԱԱՀ շեմից` 2019-ին այն մնում է նույնը` 115 մլն, թե՞ իջնում է 58.35 մլն:

0

Oct 18 2018

Շրջանառության հարկի հաշվարկ

Artur.

Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:

0

Oct 09 2018

Կազմակերպությունը զբաղվում է միաժամանակ հանրային սննդի և հյուրանոցային գործունեությամբ

Մոնթե.

ՍՊԸ-ն ունի և՛ հանրային սննդի, և՛ հյուրանոցային գործունեություն, հյուրանոցային գործունեությունը քանի՞ % է հարկվում, ճի՞շտ է, որ 20% – ով, խնդրում եմ շտապ պատասխանել:

0

Aug 21 2018

Արդյո՞ք դրոշմակնիքը պարտադիր է

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ է, որ դրամարկղային մուտքի օրդերի վրա գանձապահը պետք է պարտադիր դրոշմակնիք դնի:

0

Jul 16 2018

Օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարել

Ալինա Ռ.

Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

0

Jun 22 2018

Շահութահարկի կանխավճարը փոխանցվել է հին հաշվեհամարին

Արտ Գ.

Շահութահարկի կանխավճարը փոխանցել եմ հին հաշվեհամարին: Պե՞տք է ինչ որ բան անել, թե իրենք կուղարկեն միասնական հաշվեհամարին:

0

Jun 04 2018

ՀԴՄ կտրոններով ձեռքբերումների վերաբերյալ

Արփիկ.

Հաշվապահներ, հիմա հուլիսի 1-ից արդեն կարողանալու՞ ենք ՀԴՄ կտրոններով ձեռքբերումները հիմք համարել, թե՞ դեռ պարզ չէ:

0

Jun 01 2018

Հաշիվը չեղյալ ճանաչելու դեպքում

Սամվել.

Հարգելի կոլեգաներ, հաշիվը չեղյալ ճանաչելու դեպքում արդյո՞ք այլևս պարտադիր չէ ակտ կամ այլ փաստաթուղթ կազմելը դիմացի կողմի հետ:

0

May 28 2018

Հանրային սննդի հարկման հետ կապված

Աննա.

Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին:

0

Feb 26 2018

Ինչպե՞ս մուտքագրել տվյալները ՀԾ

Իզաբելա.

Հարգելի ՀԾ-ով աշխատող հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել` Հարկային Օրենսգրքի 451 հոդվածով նախատեսված հիմնական միջոցների սկզբնական արժեքները 2018թ հունվարի 1-ի դրությամբ ի՞նչ կարգով պետք է մուտքագրվեն ՀԾ -ում:

0

Feb 26 2018

Պատասխանատվություն աշխատակցին ուշ գրանցելու համար

Նարինե.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք խնդիր չի առաջանա հարկային մարմինների հետ, եթե աշխատակցին ես ուշ գրանցեմ: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է ինձ տրվում: Խնդրում եմ նշել, թե որ հոդվածով է ամրագրված: Նախապես շնորհակալություն:

0

Feb 26 2018

ԱՁ զբաղվում է անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ

Vardan.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:

Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան

0

Feb 23 2018

Դիզելային վառելիքի` ԱԱՀ-ով հարկման վերաբերյալ

Նորայր.

Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի հունվարի 1-ին հարկային օրենսգրքի փոփոխության համաձայն դիզելային վառելիքը անցել է ԱԱՀ-ի դաշտ, ինչի վերաբերյալ ծագել են հետևյալ հարցերը:

1) 2017 թվականի ընթացքում ձեռք բերված և չվաճառված դիզելային վառելիքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե ոչ:

2) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն ձեռք է բերել 2017 թվականին դիզելային վառելիք: Այժմ վառելիքը պետք է վաճառվի: ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ և այդ գործարքի գծով վճարում է ԱԱՀ:

3) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն 2017թ-ի ամռանը անցնում է ԱԱՀ-ի դաշտ: Մինչև ԱԱՀ-ի դաշտ անցնելը ԱԱՀ-ով հարկվող ձեռք բերված ապրանքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ:

0

Feb 21 2018

ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Հայկ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է նոր` ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկին: Արյդո՞ք 18-րդ տողի Ա վանդակում լրացվում են նաև հաշիվ-ապրանքագրերով ստացված ապրանքներ/ծառայությունները, թե ոչ: Հարցս առաջացել է, քանի որ լրացման հրահանգում նշվում է միայն ստացված ապրանքներ/ծառայությունների հարկային բազաների վերաբերյալ: Շնորհակալություն:

0

Jan 18 2018

Ֆիզիկական անձից գնում կատարելու դեպքում

Linamari.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. դպրոցը նախկինում ֆիզ. անձից վառելափայտ գնելիս վճարել է 11% եկամտային հարկ: 2018թ փոփոխություններից հետո ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթեր է պետք հիմնավորելու համար:

0

Jan 18 2018

Միասնական հաշվեհամարի վերաբերյալ

Avetik.

Հարգելի գործընկերներ, կարող ե՞ք ասել կամ հղում տալ, թե որտեղ է պաշտոնապես գրված միասնական հաշվեհամարը և ինչպե՞ս (ինչ տեքստով, նպատակով) կատարել առանձին հարկերի փոխանցումները:

0

Jan 15 2018

Հարկերի միասնական հաշվի վերաբերյալ

ashkhengasparyan.

Բարև, հարկային վճարները վճարել եմ հին հաշվեհամարներով, արդյո՞ք դրանք կփոխանցվեն նոր միասնական հաշվին:

0

Jan 15 2018

Լիազորի և օգտվողի գրանցում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում

Արթուր.

Բարև ձեզ:

file-online.taxservice.am – ում 2017 թվականին գրանցել եմ լիազոր: Չեմ գրանցել օգտվող:

Ինչու՞ իմ անձնական էջում չեն երևում հաշվետվություններ, ինչպես դա երևում էր հին ձևի ժամանակ` մինչև նոյեմբերի 1-ը: Այս խնդրի պատճառով չեմ կարողանում լրացնել հաշվետվություններ և ուղարկել:

0

Jan 08 2018

Հարկերի միասնական հաշիվ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել միասնական հաշվի հաշվեհամարը, որը ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից վճարվող հարկերի համար: Շնորհակալություն:

0

Jan 08 2018

Արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարություն

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Արդյո՞ք 2018թ. հունվարի 1-ից արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարությունը էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնել:

0

Nov 20 2017

Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:

0

Oct 28 2017

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա.

Բարև ձեզ:
Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:

0

Oct 17 2017

“Հարկային պարտավորություններ” բաժին

Արթուր.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ձեզ մոտ “Հարկային պարտավորություններ” բաժինը ճիշտ է ցույց տալիս հարկերի գծով պարտքերն ու գերավճարները: Եվ ընդհանրապես արդյո՞ք դրանք ճիշտ թվեր են, թե՞ հնարավոր է ՀՏ ծրագրային խնդիրների հետ կապված սխալներ լինեն:

0

Aug 28 2017

Արդյո՞ք ՀԿ-ները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Կարեն.

Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ օրենքի փոփոխությունների հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյո՞ք դա այդպես է:

0

Aug 07 2017

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով

Արմեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով: Արդյո՞ք հաստատագրված վճարը դուրս է գալու 2018թ-ից, և այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրման գործունեությունը: Շնորհակալություն:

0

Aug 01 2017

Արդյո՞ք պետք է հաշվարկել սոցիալական վճար

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք հուլիս ամսվա համար արդեն պետք է հաշվարկենք սոցիալական վճար բոլոր՝ 1974թ.-ից հետո ծնված աշխատողների համար: Շնորհակալություն:

0

Jun 23 2017

Որքա՞ն է կազմում ԱԱՀ շեմը

Աննա.

Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում ԱԱՀ շեմը` 58.35, թե՞ 115.0 միլիոն:

0

May 22 2017

Բնապահպանական հարկ բնապահպանական վճարի փոխարեն

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե կարող եք: Ինչու՞ 2018թ-ից բնապահպանական վճարի փոխարեն կօգտագործվի բնապահպանական հարկ հասկացությունը: Եվ ի՞նչ տարբերություն կա այդ երկու հասկացությունների միջև:

0

Mar 20 2017

Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի հետ կապված

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը մարտի 15-ին կատարել է շահութահարկի կանխավճար նախորդ եռամսյակում կատարվածի չափով, քանի որ շահութահարկի հաշվարկ դեռ չի ներկայացրել: Մարտի 20-ին ներկայացնում է հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Հարց. արդյո՞ք պետք է շահութահարկի կանխավճարի վերահաշվարկ կատարել I եռամսյակի համար, քանի որ 2016թ. IV եռամսյակի 2 տոկոսը ավելի մեծ է մարտի 15-ին կատարված կանխավճարի գումարից, իսկ եթե վերահաշվարկի անհրաժեշտություն չկա, արդյո՞ք պետք է վերահաշվարկ կատարել աճողական կարգով II եռամսյակի կանխավճարի կատարման ժամանակ: Շնորհակալություն:

0

Mar 19 2017

Արդյո՞ք աշխատակցի համար վճարվում է դրոշմանիշային վճար

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար վճարվում է դրոշմանիշային վճար: Շնորհակալություն:

0

Mar 09 2017

Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը

Սառա.

Ողջույն:

Խնդրում եմ, օգնեք հասկանալ` եթե կազմակերպությունում աշխատում եմ 0.5 դրույքով, դրոշմանիշային վճարը իմ փոխարեն պետք է վճարի գործատու՞ն, թե՞ պետք է իմ աշխատավարձից պահվի:

0

Feb 21 2017

Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը

Անի.

Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբու՞մ, թե՞ վերջում, միանվագ 12 000, թե՞ ամեն ամիս 1 000-ական դրամ:

0

Feb 14 2017

Ինչպե՞ս է հաշվարկվում դրոշմանիշային վճարը

Թագուհի.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապաներ, դրոշմանիշային վճարը (1 000դր) կեղտոտ աշխատավարձից է գանձվում, թե՞ մաքուրից: Այսինքն, եթե աշխատողին հաշվարկվել է 70 000դր, որը պահումներից հետո դառնում է (մաքուրը արդեն) 52 391դր:
Եվ անփոփ հաշվարկ ներկայացնելիս, աշխատավարձ դաշտում ո՞ր գումարը պետք է նշվի, գիտեմ որ 1 000դր-ը չի հարկվում:
Շնորհակալություն:

0

Feb 14 2017

Դրոշմանիշային վճարները հաշվետվության մեջ արտացոլելու վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:

0

Jan 31 2017

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք.
ՀՀ ՀՕ 135-րդ հոդվածում ասվում է` շահութահարկի կանխավճարը 20 տոկոս է կազմում, իսկ “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում` 18.75 տոկոս:

0

Jan 30 2017

Արդյո՞ք աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից

Արմեն.

Գործընկերներ, ճի՞շտ է արդյոք, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և դրանք պետք է հանձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

0

Jan 30 2017

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները (աշխատավարձից պահվող 1 000 դրամները):

0

Jan 13 2017

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Նինա.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք գործում է արդեն դրոշմանիշային վճարի մասին օրենքը` աշխատավարձից 1 000 դրամ բանակին հատկացնելու վերաբերյալ:

0

Jan 09 2017

2017թ. հունվարի 1-ից հետո գործող օրենսդրական փոփոխություններ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ծանոթացնել այն գլխավոր փոփոխություններին, որոնք կատարվել են օրենսդրական ակտերում և գործելու են 2017թ. հունվարի 1-ից: Նախապես շնորհակալություն:

0

Dec 26 2016

Էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգ

Արման.

Հարգելի գործընկերներ, ե՞րբ է էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգում գրանցվելու վերջնաժամկետը: Հնարավո՞ր է արդյոք տվյալ գործողությունը կատարել հունվար ամսին` մինչև հաշվետվություններ ուղարկելը: Շնորհակալություն:

0

Older posts «

Loading...