Category: Հայտարարություններ

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է արխիվային տարածքի երկարաժամկետ վարձակալման բաց մրցույթ

Արխիվային տարածքի առաջարկը ներկայացնել փակ ծրարով՝ Բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 26/1), ծրարի վրա նշել՝ “Արխիվային տարածքի վարձակալության փակ մրցույթի առաջարկ” Աշխատակազմ, ներքին հեռախոս՝ 2350 Մարիամ Նազարյան։ Առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020թ. հունիսի 10-ը, ժամը 18:00։

Կից փաստաթղթեր․

5+

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

“Կոնվերս Բանկ” ՓԲԸ (այսուհետ՝ “Բանկ”), որը գտնվում է ՀՀ, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ՝ Բանկի գլխավոր գրասենյակի Վ․ Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։ Բանկի մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ այս հղումով…

  • Լոտ 1․ Սպլիտ օդորակիչների վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ
  • Լոտ 2․ Չիլեր, կանալային օդորակիչների և օդափոխության համակարգերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ

Կից փաստաթղթեր․

8+

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ «ԲԱՆԿ»), որը գործում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հիմք ընդունելով Բանկի կողմից 04.03.2020թ.-ին հայտարարված «ԿՈՆՎ 03-1» ծածկագրով բաց մրցույթի 1-ին լոտի մասով չկայացած հայտարարվելու հանգամանքը, հայտարարում է բաց ընթացակարգով կրկնակի մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` ԲԱՆԿ –ի կարիքների համար:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի արտաքին հատվածի անավարտ շինարարական աշխատանքների կատարման համապատասխան պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր)։

Գնման առարկա է հանդիսանալու ԲԱՆԿ-ի կարիքների համար ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի արտաքին մասի երեսպատում և անավարտ շինարարական աշխատանքների իրականացման ձեռքբերումը:

Հրավերի պահանջների համաձայն՝ ՀՀ-ում գրանցված և նմանատիպ աշխատանքների կատարման համար իրավասու ցանկացած կազմակերպություն ունի Մրցույթին մասնակցելու իրավունք:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են Մրցույթի հրավերով:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:

Մասնակիցների որակավորման չափանիշների Մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է ներկայացնեն Բանկի Գլխավոր Գրասենյակ՝ ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350 , 1238) Մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը:

Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը որոշվելու է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Գնային առաջարկները պետք է ներկայացվեն՝ արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ կատարվելիք բոլոր ծախսերը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին` ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով, մինչև 01 հունիսի 2020թ ժամը 18:00:

Մրցույթի հաղթող կճանաչվի նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակիցը, որին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Պայմանագիրը, որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել Պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին կվճարի տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Նախագահ՝ Գոհար Հարությունյանին 010 511211 ներքին՝ 1466 :

Կից փաստաթղթեր․

10+

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ (այսուհետ՝ «Բանկ»), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1  հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ` Բանկի կարիքների համար:

Ցանկության դեպքում խնդրում ենք ուսումնասիրել սույն հրավերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիակական նկարագիրը և վերջինիս համապատասխան Ձեր լավագույն գնառաջարկները ներկայացնել procurement@conversebank.am էլեկտրոնային հասցեով, մինչև 01.06.2020 թվականի աշխատանքային օրվա ժամը 13.00-ն:

Հաղթող  մասնակիցը որոշվում է ըստ ներկայացված գնառաջարկների՝ նախապատվությունը տալով որակական ու տեխնիկական չափորոշիչներին համապատասխանող ապրանքների համար նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակցին՝ վերջինիս կողմից նմուշի ներկայացման և բանկի կողմից հավանության արժանանալու դեպքում, իսկ հավասար գնառաջարկների դեպքում, նախապատվությունը տրվում է Բանկի հաճախորդ հանդիսացող մասնակցին և/կամ այն մասնակցին, որը սեփական միջոցներով և Բանկի կողմից նշված չափաքանակով ապրանքը կմատակարարի Բանկի ՝ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերին /Մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղումով/: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր (այսուհետև` Պայմանագիր), որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /եռօրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավոր է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:

Գնման առարկա է հանդիսանալու  Բանկի կարիքների համար ստորև ներկայացված պարագաների ձեռքբերումը՝ ըստ տողերով ներկայացված չափաբաժինների.

 

Միջոցառում Ամսական քանակ մինչև* Չափման

միավոր

Գին՝ մասնաճյուղերով առաքելու դեպքում

/հարկերը ներառյալ/

Գին՝ առաքումը Բանկի գլխավոր գրասենյակ, հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 /հարկերը ներառյալ/ Առաքման

ժամկետ

Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ եռաշերտ , արտադրությունը ՝ տեղական կամ համարժեք,

կապիչները՝  բարակ, ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող

գույնը՝ սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

36,960 հատ
Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ երկշերտ,

արտադրությունը՝ տեղական կամ համարժեք,

կապիչները ՝ բարակ ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող

գույնը՝ սև, սպիտակ կամ կապույտ,

փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

2,000 հատ
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 250 մլ-ից 350 մլ /дазатор/, սպիրտի պարունակությունը՝ 62 % 966 հատ
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 5 լ, սպիրտի պարունակությունը՝ 62 % 40 տարրա
Ձեռնոց սև կամ կապույտ, նիտրիլ, առանց փոշի /1 տուփ -100 հատ/ S M L XL չափսերի 321 տուփ
Ժավելի սպիրտ 5լ 50 հատ
Բժշկական սպիրտ 1լ 40 հատ
Ընդամենը`

*քանակը ենթակա է ավելացման/նվազեցման

Գնառաջարկները կարող են ներկայացվել ինչպես բոլոր տողերի՝ այնպես էլ ըստ առանձին տողերի:

2020 թվականի կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է:

Հրավերի պահանջներին  համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ պարագաների վաճառքի իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն:

Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպասարկման և գնումների բաժնի գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին:

Հեռախոս (+374 10) 511 224, ներքին 1265

Էլ. փոստ ` procurement@conversebank.am

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ

8+

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ «Բանկ»), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի ու բանկոմատների ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

  • ԼՈՏ 1 – «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գլխավոր գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Երևան քաղաքում և մարզերում գտնվող մասնաճյուղեր
  • ԼՈՏ 2 – Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատներ

Կից փաստաթղթեր․

7+

Աշխատանքային օրենսդրությունը կիրառության մեջ

Լրացուցիչ ինֆորմացիայի համար զանգահարե՛ք այս հեռախոսահամարով՝ +374 91 49 61 28:

0

Հարկային օրենսգիրք ուսումնական ծրագիր

Հարգելի գործընկերներ,

PwC-ի Ակադեմիան, շարունակելով իր կողմից առաջարկվող դասընթացներն, առաջարկում է ևս մեկ հնարավորություն մասնակցելու «ՀՀ հարկային օրենսգիրք» ուսումնական եռօրյա ծրագրին, որը կկայանա 2018թ. մարտի 5-ից 7-ը, ամեն օր ժամը 17:00-ից, 3 ժամ տևողությամբ:

Ուսումնական ծրագրի վճարը 3 օրվա համար կազմում է 80,000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), իսկ 1 օրվա արժեքն է 30, 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք կապ հաստատել PwC-ի Ակադեմիայի հետ՝ դասընթացին գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Դասընթացի անցկացման վայրը՝ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերության գրասենյակ։ Հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, «ՆՈՐԴ» բիզնես կենտրոն, 6-րդ հարկ:

Անահիտ Յուզբաշյան

Հեռ.՝ +374 10 51 21 61; + 374 94 20 27 23

anahit.yuzbashyan շնիկ am.pwc.com

Հարկային օրենսգիրք ուսումնական ծրագիր

0

Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ վերլուծական սեմինար

bsc

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Պարադիգմա Արմենիա»-ն հրավիրում են «Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ» վերլուծական սեմինարին:

Սեմինարը նախատեսված է հարկային դաշտում գործող անձանց համար (հաշվապահներ, տնօրեններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ):

Սեմինարի ընթացքում «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության հիմնադիր տնօրեն Ահարոն Չիլինգարյանը և ընկերության փորձագետները
Շարունակել կարդալ “Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ վերլուծական սեմինար”

0

Հարկային սեմինար

Հարգելի գործընկերներ,

DVH Training Centre հոկտեմբերի 13-ից կազմակերպում է հարկային սեմինարներ գործող հաշվապահների, ինչպես նաև հարկերի հետ առնչվող մասնագետների համար: Դասընթացները հնարավորություն կտան թարմացնել հարկերի վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել գործնական նոր գիտելիքներ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ մասնակիցների թիվը սահմանափակ է, այդ իսկ պատճառով առաջարկում ենք գրանցվել հնարավորինս շուտ նշված էլեկտրոնային հասցեին (general շնիկ dvh.am) արձագանքելու կամ զանգահարելու միջոցով (093 36 39 66):

Սեմինարների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիտել կից հայտարարությունը:

0

ԲԻ ԷՅ ՍԻ Ըքաունթինգ ընկերությունը սկսել է հայտերի ընդունման գործընթացը “Պրակտիկ Հաշվապահություն Սկնակների Համար ՀԾ-Ծրագրի ՈՒսուցմամբ” դասընթացի:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ .
1. Խմբակային՝ տևողությունը 5ամիս, շաբաթական 3օր, 2-ական լիարժեք ժամով,
2. Անհատական՝ տևողությունը 3 – 3.5 ամիս, շաբաթական 3օր, 1.5-2ական ժամով (օրերի ընտրությունը կատարվում է փոխհամաձայնեցված գրաֆիկով),
2. ՈՒսումնական նյութերի, որոնք կազմված են պրակտիկ գործարքների հիման վրա, փաստաթղթերի, հաշվետվությունների, հարկային գրանցամատյանների /դրամարկղային գիրք, առաքվող գիրք/, օրենսդրական ակտերի տրամադրում,
3. Կատարվում են հաշվապահական, ֆինանսական հաշվարկներ MICROSOFT EXCEL ծրագրով,
4. Միջազգային ստանդարտների պրակտիկ կիրառություն,
5. էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգի և e-Invoicing ծրագրերի ուսուցանում,
6. Խմբում առավելագույնը 5-7 ուսանող, որի շնորհիվ ապահովում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուրի հետ,
7. Յուրաքանչյուր ուսանողի հատկացվում է անհատական աշխատասեղան + համակարգիչ + գրենական պարագաներ,
8. ՀԾ–ՀԱՇՎԱՊԱՀ6 և (կամ) 1C ԾՐԱԳՐԵՐԻ տրամադրում սկավառակի տեսքով՝ վերջին թարմացմամբ,
9. Յուրաքանչյուր թեմայի վերջում անցկացվում են միջանկյալ թեստավորումներ գիտելիքների ստուգման և ամրապնդման նպատակով,
10. Դասավանդում են գործող գլխավոր հաշվապահներ, որոնք աշխատում են 1С, ՀԾ -ՀԱՇՎԱՊԱՀ ԾՐԱԳՐԵՐՈՎ և ունեն աշխատանքային մեծ փորձ
11. Ինտերնետի առկայություն յուրաքանչյուր համակարգչում,
12. Տրվում է ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ .

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ ԵՆ ՊՐԱԿՏԻԿ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՄԱՆ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ, ԱՅԼ ՈՉ ՓՈՒԼԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ
ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆՎՃԱՐ 1 կամ 2 ԴԱՍԱԺԱՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ (ընթացիկ կամ նոր ձևավորված խմբերում)

** ԳՈՐԾՈՒՄ Է ՃԿՈՒՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
** ՀԵՏՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՊ ԵՎ ԱՋԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
** ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հասցե՝ ք.Երևան, Կոմիտաս 54/բ
Էլ.հասցե՝ bacaccounting@yandex.ru
Հեռ. 010 23-56-53, 077 67-67-16
055 11-87-15, 099 27-81-58

0