Category Archive: Հիշեցումներ

Jun 20 2019

Ստուգումների ծրագիրը հրապարակվել է ՊԵԿ-ի կողմից

2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…

Mar 19 2019

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2019թ. մարտի 20-ը շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերջնաժամկետն է: Այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար պետք է հանձնել ձև N 151, “Հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 135, 4-րդ մաս. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:

Feb 14 2019

Հիշեցում

Հարգելի գործընկերներ,

2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ – 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Loading...