ՀՀ Հարկային Օրենսդրության հետ առընչվող բոլոր մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու երկօրյա սեմինար-քննարկման՝ «Հարկային Օրենսգրքում և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերում 2020թ. հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները» թեմայով:
Մեկնարկը՝ 25.11.2019-ին, ժամը 18:40:
Հիմնական թեմաները՝
1. Արտոնագրային հարկի չեղարկման արդյունքում ակնկալվող փոփոխությունները,
2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտով փոխարինման առանձնահատկությունները,
3. Այլ փոփոխություններ,
4. Փոփոխություններ ենթաօրենսդրական ակտերում:
Սեմինարը կիրականացվի Օրենքի Տուն համակարգի տեխնիկական միջոցների կիրառմամբ: Այն կվարեն համակարգի համահեղինակներ Ռազմիկ Կեսոյանը և Վահե Մխիթարյանը:
Մասնակցության արժեքը՝ 30 000 ՀՀ դրամ, համակարգում սեմինարի մեկնարկի օրվա դրությամբ առնվազն 4 ամսվա բաժանորդագրություն ունեցողների համար՝ 25 000 ՀՀ դրամ:
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:
Սիրով սպասում ենք Ձեզ: