10 խորհուրդ սկսնակ հաշվապահին

Սկսնակ հաշվապահ

1. Առաջինը, ինչ պետք է հիշել. մասնագետները նույնպես եղել են սկսնակ:

2. Հաճախե´ք դասընթացների: Շատ կարևոր է հաճախել որակյալ դասընթացների: Հիշե´ք, որ նույնիսկ մասնագետներն են երբեմն կարիք ունենում հաճախելու դասընթացների` վերապատրաստվելու և ինչ որ նոր բաներ սովորելու, փորձով փոխանակվելու համար:

3. Մի´ թողեք այսօրվա գործը վաղվան: Այս ասացվածքը լսած կլինեն շատերը: Սակայն հաշվապահական հաշվառման բնագավառում այն ունի առավել կարևոր նշանակություն:

4. Ավելացրե´ք Ձեր մասնագիտական գիտելիքները մշտապես: Նույնիսկ եթե Դուք հաշվապահի օգնական եք, և Ձեզ տրված է աշխատանքի մի նեղ շրջանակ, պետք չէ

սահմանափակել գիտելիքները այդ շրջանակով: Փորձե´ք պատկերացնել կազմակերպության գործունեության ընդհանուր պատկերը: Ավելորդ չի լինի հարցնել անմիջական ղեկավարին, թե արդյոք Դուք ճիշտ եք ընկալում ձեռնարկությունում կատարվող այս կամ այն գործընթացը հաշվապահական հաշվառման տեսանկյունից:

5. Ավելացրե´ք Ձեր մասնագիտական փորձը: Օգտագործե´ք ցանկացած հնարավորություն մասնագիտական փորձը մեծացնելու համար: Հիշե´ք` պրակտիկան լավագույն ուսուցիչն է:

6. Տեսություն: Ճիշտ է` լավագույն ուսուցիչը պրակտիկան է, սակայն պետք չէ թերագնահատել տեսության դերը: Կարդացե´ք գրքեր, հոդվածներ, ավելացրե´ք Ձեր տեսական գիտելիքները բոլոր հնարավոր ճանապարհներով:

7. Կարդացե´ք օրենքներ: Շատ կարևոր է տեղյակ լինել օրենքներից, դրանցում կատարված վերջին փոփոխություններից: Բացի դա` ծանոթացե´ք օրենքների պարզաբանումներին:

8. Կրկնակի ստուգում: Ստուգե´ք տվյալները, որտեղ դա հնարավոր է, տարբեր փաստաթղթերով: Օրինակ, շրջանառու տեղեկագրում դրամարկղի մնացորդը պետք է համապատասխանի դրամարկղի փաստաթղթերում գրված մնացորդի հետ:

9. Հարցրե´ք: Ձեզ հուզող հարցերը տվե´ք դասախոսին, փորձառու հաշվապահներին, հարկային ոլորտի աշխատողներին կամ գրե´ք դրանք այստեղ…

10. Եղե´ք աշխատասեր:

Օգտակար կլինի իմանալ նաև, թե ինչպես կազմել ռեզյումե ՝ աշխատանքի ընդունվելու համար։

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հարություն

Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է նաև սիրի իր մասնագիտությունը:

Նարինե

Շնորհակալություն օգտակար խորհուրդների համար:

Ալլա

Պետք է լինի ճշտապահ և հետևողական և սիրի իր մասնագիտությունը:

Տիգրան

1. Ունակ եղեք ապացուցելու, որ Ձեր ձևակերպումները, գործարքները գրագետ ու հիմնավոր են:
2. Լավ հաշվապահ լինելով՝ հնարավոր է՝ Դուք էլ մեծ գրող երգիծաբան դառնաք, Հ.Պարոնյանը Ձեզ օրինակ:

Արթուր

Շնորհակալություն նյութի համար!

Մանե

Բիզնես անգլերեն սովորեք՝ միջազգային կազմակերպություններում աշխատանք գտնելու հնարավորություն ունենալու համար:

Արթուր

Շնորհակալություն:

Արա

Հաշվապահն առաջին հերթին պետք է տարբեր իրավիճակներում կարողանա ճիշտ կողմնորոշվել շատ արագ: