Արդյո՞ք առաջանում է եկամտահարկի պարտավորություն

Արտակ.

Ես ունեմ երկու բնակարան: 1 տարվա ընթացքում երկու բնակարանը վաճառելու կամ նվիրատվության դեպքում արդյո՞ք ես պետք է եկամտահարկ վճարեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Sedrak

Հարգելի Արտակ,եկամտահարկի խնդիր կառաջանար, եթե դուք լինեիք բազմաբնակարան շենքի կառուցապատող, վաճառքից եկամուտը կհամարվեր այդ բնակարանների կադաստրային արժեքից ոչ փոքր մեծությունը, Ձեր նշած պարագայում եկամատահարկի խնդիր չի առաջանում:

Արման Արշակյան

Մեկ տարվա ընթացքում 2-րդ և ավելի թվով բնակարան վաճառելիս ֆիզ. անձը դառնում է ԱԱՀ վճարող, եթե վաճառքը իրականցվել է այն ձեռք բերելու մեկ տարին չլրանալու դեպքում, և վաճառվածի գինը գերազանցում է 58.35 մլն դրամը (ի դեպ անհատույց կամ ցածր գնով իրացնելիս ԱԱՀ-ի օրենքը թույլ է տալիս կիրառել սովորաբար կիրառվող գներ):

Արտակ

Արման ջան, շնորհակալություն հարցիս անդրադառնալու համար:
Ես ոնց հասկացա, եթե իմ 1-ին բնակարանի գինը համաձայն պայմանագրի կազմում է 22376800 դրամ, 2-ինը 19849300 դրամ, ես կարող եմ երկու բնակարանները վաճառել (երկու բնակարանների նախնական պայմանագիրները 2009թ.-ից է,բայց վկայականները ստացել եմ 2011թ.-ին):

Արման Արշակյան

Եկամտահարկ չի առաջանում, եթե ձեռնարկատիրական գործունեության արդյունք չէ, ասենք եթե ֆիզ. անձը կառուցի տուն վաճառելու նպատակով կամ սիստեմատիկ զբաղվի նշված գործունեությամբ, դա արդեն կարող են դիտել ձեռնարկատիրական գործունեության:

Anna

Հարգելի Արման, իսկ ի՞նչ կասեք ԱԱՀ-ի մասին օրենքի 3րդ հոդվածի է) կետի մասին:

Արման Արշակյան

Հարգելի Արտակ, փաստորեն 58.35 մլն դրամի շեմը տվյալ դեպքում չի կիրառվում:
Հարգելի Աննա, շնորհակալություն տեղին մեջբերում անելու համար: Փաստորեն 2-րդ բնակարանի վաճառքի գումարը պետք է հարկվի ԱԱՀ-ով (ի դեպ, եթե վաճառքի գինը ավելի ցածր է տվյալ բնակարանի կադաստրային արժեքից, ապա ԱԱՀ հաշվարկվում է կադաստրային արժեքից):