Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն

Կարեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աղաբեկ

Այո, իհարկե, դուք համարվում եք ԱԱՀ վճարող, քանի որ կա հաստատված շեմ ԱԱՀ վճարողների համար, և դուք գերազանցել եք այդ շեմը, 58.3 մլն-ն գերազանցելու պահից դուք համարվել եք ԱԱՀ վճարող:

Գ. Խաչատրյան

Մեր կազմակերպությունը ևս միջազգային բեռնափոխադրություններ է կազմակերպում: Բանը նրանում է, որ մեզ հաճախ փոխանցում են գումար, որի մեծ մասը ինքներս էլ փոխանցում ենք այլ ընկերության: Ինչպե՞ս ենք հաշվարկում շրջանռությունը: Արդյո՞ք հաշվի պետք է առնել ողջ գումարը, թե՞ միայն այն գումարը, որ հանդիսանում է մեր ստացած ու կատարած փոխանցումների մնացորդը:

Armen

Հարգելի Աղաբեկ, եթե չեմ սխալվում, միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն իրականացնող ընկերությունը հարկվում է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով, ինչն էլ ենթադրում է 58.3 մլն. շեմը գերազանցելուց հետո ուղղակի ներկայացնել ԱԱՀ հաշվետվություն, ոչ ավելին: ԱԱՀ-ի մասին օրենքի 16 Հոդվածի համաձայն 0-ական դրույքաչափով գործարքներ են`
5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրեջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ
6) այն ծառայությունների (այդ թվում` գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը