Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
Իսկ ժամանակակից դրամը շրջանառության մեջ է մտել 1993թ. նոյեմբերի 22 – ին` 200 ռուբլին = 1 դրամ (1 USD = 14,5 AMD) փոխարժեքով: 1994թ. փետրվարի 21 – ին շրջանառության մեջ դրվեցին նաև ՀՀ առաջին շարքի մետաղադրամները` 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով:
1 դրամ անվանական արժեքով մետաղադրամ
25 դրամ և 50 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ
ՀՀ մետաղադրամների նոր շարքը թողարկվել է 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 2003թ. հունվարի 1 – ից: 50 – ից մինչև 500 դրամ մյուս անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2003թ. մարտի 31 – ից: 2004թ. դեկտեմբերի 1 – ին շրջանառության մեջ դրվեց 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:
Նախկինում շրջանառվում էին 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 5000 անվանական արժեքներով թղթադրամներ (երևի կհիշեք, որ երթուղային տաքսիների ուղեվարձը ժամանակին 75 դրամ էր, վարորդին մեկ 50 և մեկ 25 դրամանոց թղթադրամ էինք տալիս 🙂 ):
Ներկայումս շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000 և 50000 անվանական արժեքներով թղթադրամներ: 2009թ. օգոստոսի 24 – ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն` շրջանառության մեջ դրվեց նաև 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամը` Աբգար Ե թագավորի պատկերով: Ըստ նախնական ուսումնասիրությունների` այն կանխիկ շրջանառության մեջ կզբաղեցնի 3 տոկոսը:
100 հազար անվանական արժեքով թղթադրամ
ՀՀ դրամ
Իսկ սա հայկական դրամի տարբերանշանն է: Այն պատկերված է նաև 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա` որպես ջրանիշ:
Եվ վերջում որպես հավելում` ինչ անվանական արժեքով էլ լինի դրամը, թե դրամարկղում, թե հաշվարկային հաշվի վրա, թե տնօրենի և թե հաշվապահի գրպանում, այն երբեք շատ չի լինում… 🙂
Ջրենք, ջրենք, գուցե մի օր նոմինալը մի քիչ բարձրանա… 🙁
Արա
Հյուր
14 տարի առաջ
Կբարձրանա, ուղղակի ամենքս իր հերթին պետք է ջրենք… 😉
ԳԱՅԱՆԵ
Հյուր
12 տարի առաջ
Բայց չի լինում ջրել, մեկա չի աճում:
ArmineMilena
Հյուր
3 տարի առաջ
Ճիշտ է՝ մանկությունս հիշեցի, թե ինչքան քաղցր բան կարող էի գնել 100 դրամով ու ինչքան էի ուրախանում, իսկ հիմա, ցավոք, երեխաները փոքրուց չեն գնահատում գումարը:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Tigran on Սուրճի արտադրություն: “1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, այո 2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և…” Apr 25, 20:07
Tigran on Պարտքի մարում եռակողմ պայմանագրով: “այո դա կդիտվի որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության, կարծում եմ…” Apr 25, 20:03
Tigran on ՍՊԸ լուծարում: “տնօրենը ոչ հիմնադիր է, պետք է այդ հարցը լուծեք միևնույն է,” Apr 25, 20:00
Tigran on ՍՊԸ գնել է մեքենա ֆիզ. անձից: “որպես հարկային գործակալ պետք է ֆիզ.անձի համար 10 տոկոս եկամտային հարկ վճարեք, պետք է մաշվածքի համար հիմք վերցնեք սկզբնական արժեքը,” Apr 25, 19:57
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։
Մարշրուտկեքի պահը հիշեցի…))
Ջրենք, ջրենք, գուցե մի օր նոմինալը մի քիչ բարձրանա… 🙁
Կբարձրանա, ուղղակի ամենքս իր հերթին պետք է ջրենք… 😉
Բայց չի լինում ջրել, մեկա չի աճում:
Ճիշտ է՝ մանկությունս հիշեցի, թե ինչքան քաղցր բան կարող էի գնել 100 դրամով ու ինչքան էի ուրախանում, իսկ հիմա, ցավոք, երեխաները փոքրուց չեն գնահատում գումարը: