Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր

Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում “երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են”:

Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:

Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են ազատ գրաֆիկի առավելությունները, մյուս կողմից` դրանք ուղեկցվում են նաև որոշակի թերություններով: Օրինակ` շատ ժամանակ ազատ գրաֆիկով աշխատող մասնագետին չեն գրանցում (չձևակերպված աշխատող, տուգանքի նշանակում և այլն…), արդյունքում` հալալ քրտինքով աշխատածը ոչ մի տեղ չի գրանցվում, իսկ մեր օրերում որտեղ էլ դիմես, աշխատանքային փորձ են պահանջում, երբեմն նույնիսկ նշելով` “գրանցված աշխատանքային փորձ”: Իսկ այդ այսպես կոչված “ազատ գրաֆիկը” իրականում այդքան էլ ազատ չէ` երբեմն ստիպված ես լինում աշխատել տանը մինչև ուշ երեկո, երբ ուրիշները վաղուց արդեն հանգստանում են:

Մյուս կողմից` գրասենյակում ութ տարի ժամ նստելն էլ մի բան չի, չնայած գիտես, հանուն ինչի ես նստած (աշխատավարձի, էլ ինչի՞ 🙂 )

Իսկ Դուք ո՞րն եք գերադասում` ազատ գրաֆիկը, թե` լրիվ աշխատանքային օրը:

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Grigor

Բարի օր բոլորին, ես ինքս աշխատում եմ վերը նշված ազատ գրաֆիկով, և իմ կարծիքով դա գերադասելի է քան, լրիվ աշխ. ժամերը: Չէ՞ որ կարող ես մի քանի տեղ միանգամից սպասարկել և վաստակել ավելի մեծ գումար: Երբ մեկ հաստատությունում հաստատ նման աշխատավարձ չեն տա:

Լիդա

Ազատ գրաֆիկով աշխատանքը սկսնակ հաշվապահների համար ունի ևս մեկ շատ կարևոր առավելություն. կարողանում ես մասնակցել տարբեր տիպի դասընթացների, սեմինարների, որոնք նպաստում են մասնագիտական աճին:

Alfa Cassiopeya

Բարև բոլորին, իհարկե ազատ գրաֆիկը նախընտրելի է: Չնայած համաձայն եմ վերը ասվածի հետ. <>: Անհրաժեշտության դեպքում բոլոր գործերդ թողնում ես ու … ու օրերով փորձում ես օրենքով հիմնավորում տալ արդեն արվածին)))
Երբեմն մտածում եմ, որ ես ամբողջ որով աշխատեյի այդ կազմակերպությունում կկարողանայի կասեցնել անմիտ քայլերը: Կամ գոնե տեղյակ կլինեի մինչ փաստի գրանցվելը: Բայց չկա չարիք առանց բարիքի… էսպես էս ավելի շատ ժամանակ եմ կարողանում տրմադրել պրոֆեսիոնալ կայացմանը:

Սերգեյ

Ներկայումս շատ քիչ աշխատատեղեր կան , կարելի է ասել նույնիսկ բացառիկ , որոնք աշխատողի համար ապահովում են սոցիալական հիմք : Ազատ գրաֆիկի էությունը հիմնականում կայանում է ոչ թե գործատուից անկախության մեջ , կամ էլ շատ վաստակելու , այլ այն որ նման կերպ աշխատող մարդիկ հիմնականում ձգտում են իրենց ուժերով ստեղծել այդ սոցիալական կայունությունը , քանի դեռ մեր Հանրապետությունում դրա ձևավորման համար շատ պայմաններ են անհրաժեշտ: