«

»

Sep 22 2009

MS Excel — ողջ ճշմարտությունը էլեկտրոնային աղյուսակների մասին

MS Excel

Excel-ի լոգոն

Microsoft Excel-ը (երբեմն այն անվանում են նաև Microsoft Office Excel) ծրագիր է էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատելու համար, որը ստեղծվել է Microsoft ընկերության կողմից և չափազանց հայտնի է մեր` հաշվապահներիս շրջանակներում:

Excel ծրագիրը ներառվում է Microsoft Office փաթեթում և այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ծրագրերից մեկը:

1982թ-ին Microsoft-ը շուկա հանեց առաջին էլեկտրոնային աղյուսակային պրոցեսորը` Multiplan-ը:

Excel-ի առաջին տարբերակը նախատեսված էր Apple Incընկերության կողմից արտադրվող Mac-ի (Macintosh) համար և լույս տեսավ 1985 թ, իսկ Windows օպերացիոն համակարգի համար այս ծրագիրը թողարկվեց 1987թ. նոյեմբերին:

Իր ճանապարհի սկզբում Excel-ը պատճառ դարձավ մեկ ուրիշ ընկերության կողմից ապրանքային նշանի վերաբերյալ հայցի, որն արդեն վաճառում էր “Excel” անվանմամբ ծրագրերի փաթեթ: Վիճաբանության արդյունքում Microsoft-ը պարտավորվեց օգտագործել “Microsoft Excel” անվանումը: Սակայն ժամանակի ընթացքում այդ պրակտիկան մոռացվեց, և Microsft-ը լուծեց այդ հիմնախնդիրը` ձեռք բերելով մեզ հայտնի ապրանքային նշանը:

Microsoft-ը որոշեց նաև օգտագործել XL տառերը որպես ծրագրի կրճատ անվանում (ծրագրի լոգոն կազմված է այդ երկու տառերի պատկերից):

Excel error

65535 սխալը ցույց տվող պատկեր

2007թ. սեպտեմբերի 22-ին հայտարարվեց, որ որոշակի իրավիճակներում Excel 2007-ը ցույց կտա սխալ արդյունքներ: Մասնավորապես` թվերի այն զույգերի համար, որոնց արտադրյալը հավասար է 65535 (օրինակ` 850 և 77,1), Excel-ը որպես արդյունք ցույց կտա 100000: Սա տեղի է ունենում այսպիսի զույգերից 14,5 %-ի հետ:

Բացի դա, եթե արդյունքին ավելացնենք 1, ապա Excel-ը ցույց կտա “100001”: Սակայն եթե արդյունքից հանենք 1, ծրագիրը ցույց կտա ճիշտ արդյունք` 65534 (նմանապես, եթե արդյունքը բազմապատկենք կամ բաժանենք 2-ի, ապա կտեսնենք 131070 և 32767,5 համապատասխանաբար):

Այս կապակցությամբ Microsoft-ը իր Microsoft Excel-ի բլոգում հայտարարել է, որ հիմնախնդիրը գոյություն ունի վեց կոնկրետ արժեքների հետ կապված` 65534,99999999995 և 65535 թվերի միջև, և էլի վեց արժեքների հետ կապված` 65535,99999999995 ու 65536 թվերի միջև: Ցանկացած հաշվարկ, որի արդյունքում ստացվում է այս տասներկու թվերից որևէ մեկը, սխալ է արտացոլվելու: Փատացի տվյալները, որոնք պահպանվում և տեղափոխվում են այլ վանդակներ, ճիշտ են, սխալ է միայն այդ արժեքների արտացոլումը: Սխալը հայտնվել է Excel 2007-ում և չի եղել նախորդ տարբերակներում:

2007 թ-ի հոկտեմբերի 9-ին Microsoft-ը թողարկել է այս սխալն ուղղող “պատչ”, որը ներառվում է Service Pack 1 ուղղումների կազմում:

Excel-ի արժեքավոր հնարավորություններից հարկ է նշել Visual Basic – ի հիմքի վրա կոդ գրելու հնարավորության մասին: Այս կոդը գրվում է աղյուսակներից առանձին խմբագրիչի օգնությամբ: Կոդի օգնությամբ մուտքային աղյուսակների տվյալները ակնթարթորեն կմշակվեն և կարտացոլվեն աղյուսակներում և գրաֆիկներում:

Իսկ Դուք օգտագործու՞մ եք Microsoft Excel:

Աղբյուր` accountant.am

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Accountant.am

    Excel-ը հզոր ծրագիր է, ամեն անգամ մի նոր բան սովորում ես աշխատելիս:

     
  2. Avatar
    ԳԱՅԱՆԵ

    Բայց մի բան էլ կա` Excel-ը օգտագործում են ոչ միայն հաշվապահները, բանկային գործի մասնագետները և կառավարիչները նույնպես օգտագործում են այդ ծրագիրը:

     
  3. Avatar
    Արամ

    Հիմա արդեն սխալը վերացրել են, եթե update -ները անեք, ծրագիրը կուղղի իր սխալները: Ի դեպ, Microsoft ընկերությունը միշտ թողարկում է ծրագրերի թարմացումները, և եթե սխալներ կան` կապված ծրագրերի և օպերացիոն համակարգի հետ, ապա դրանք գնալով ավելի են կատարելագործվում և ուղղվում սխալները:

     
  4. Avatar
    Վարդուհի

    Իսկ ո՞ր կայքում կարող ենք ծանոթանալ այս ծրագրին, եթե հնարավոր է, կայքի անունը կգրե՞ք:

     
  5. Avatar
    svetlana

    Մի խնդրանք ունեմ` կասե՞ք Excel – ով ինչ աշխատանքներ են իրականացնում:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...