Աշխատանքային գրքույկի մեջ սխալ լրացում է կատարվել

Լիաննա.

Խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատանքային գրքույկի մեջ սխալ լրացում է եղել, ինչպե՞ս կարելի է ուղղում անել: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 16 N 876-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 15-րդ կետի` “Չի թույլատրվում աշխատանքային գրքույկում ոչ հավաստի և սխալ գրառումներ, ջնջումներ (վրան գիծ դնելը) կատարելը:
Սխալ գրառման դեպքում սխալ գրառումն առնվում է փակագծերի մեջ և տվյալ էջի աջ անկյունում նշվում է “N … գրառումն ուժը կորցրած է ճանաչվում”, որից հետո նույն համարի տակ կատարվում է ճիշտ գրառումը, որը հաստատվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ ու կնիքով”:

Վարդ

Ուզում եմ իմանալ, թե արդյոք եթե ազգանունը փոխելու հարց է առաջացել, իսկ աշխատանքային գրքույկում կա նախորդ ազգանունը, ինչպե՞ս կարելի է փաստել և հաստատել նոր ազգանունը նախկինի կողքին` որպես մեկ անձին պատկանող ազգանուն` հետագայում նախորդ աշխատանքային փորձը չկորցնելու և անվավեր չհամարելու համար: