Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ վերլուծական սեմինար

bsc

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Պարադիգմա Արմենիա»-ն հրավիրում են «Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ» վերլուծական սեմինարին:

Սեմինարը նախատեսված է հարկային դաշտում գործող անձանց համար (հաշվապահներ, տնօրեններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ):

Սեմինարի ընթացքում «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության հիմնադիր տնօրեն Ահարոն Չիլինգարյանը և ընկերության փորձագետները

մասնակիցներին մանրամասն կծանոթացնեն ՀՀ հարկային  օրենսդրությունում կատարված վերջին փոփոխություններին, դրանց կատարման անհրաժեշտությանը և նպատակին, ինչպես նաև մասնակիցները կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները (փոփոխությունները ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից):

Ներկայացված թեմայի շրջանակներում կարող եք նախապես ուղարկել Ձեր հարցերը (training@bsc.am կամ office@paradigma.am էլ. փոստի հասցեին):

Դասընթացավարներ`

Ահարոն Չիլինգարյան

«Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության հիմնադիր տնօրեն,

Վարդուհի Չիլինգարյան, Նաիրա Պետրոսյան, Անի Խաչատրյան,Նարինե Նուրոյան- «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության փորձագետներ

Դասընթացի սկիզբը`

Դեկտեմբերի 28, 10.00-13.00

Տևողությունը`

Դեկտեմբերի 28-29, 6 ժամ

Արժեքը`

32000 դրամ (գինը չի ներառում ԱԱՀ)

Գրանցման վերջնաժամկետը`

դեկտեմբերի 27

Կապ`

bsc@bsc.am, www.bsc.am

+374 10 57 47 78 | +374 99 57 47 78

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *