Ինչպե՞ս է հաշվարկվում դրոշմանիշային վճարը

Թագուհի.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապաներ, դրոշմանիշային վճարը (1 000 դրամ) կեղտո՞տ աշխատավարձից է գանձվում, թե՞ մաքուրից, այսինքն՝ եթե աշխատողին հաշվարկվել է 70 000 դրամ, որը պահումներից հետո դառնում է (մաքուրը արդեն) 52 391 դրամ:
Եվ ամփոփ հաշվարկ ներկայացնելիս աշխատավարձ դաշտում ո՞ր գումարը պետք է նշվի, գիտեմ, որ 1 000 դրամը չի հարկվում:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արևիկ

Նվազագույնից ցածր աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարը վճարվում է գործատուի հաշվին:

Նարեկ

Դրոշմանիշային վճարը (1 000 դր) կեղտոտ աշխատավարձից է գանձվում, համաձայն.

“ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետով.

«37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման շահառուներին վճարվող հատուցման գումարները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-250-Ն

Ռոբերտ

Դրոշմանիշային վճարը վճարվում է իրական (տնօրինվող, մաքուր) աշխատավարձից:

Ա.Ս.

Խիստ սխալվում եք, Նարեկ: Ձեր կողմից նշված 6.1 հոդվածի 37-րդ կետը վերաբերվում է տուժված զինծառայողին կամ նրա ընտանիքին հատուցվող գումարին, և ոչ թե մեր կողմից վճարվելիք 1 000 դրամներին: