Ինչպե՞ս ճշտել որպես գրանցված աշխատող լինելու հանգամանքը

Մետաքս.

Ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Բարև Ձեզ: Նման առցանց ռեսուրս կարծես թե չկա, սակայն կարող եք ցանկացած ապառիկի ձևակերպման վայրում խնդրել ստուգել Ձեր վճարունակությունը: Այդպես կերևա` ինչ եկամուտներ եք ստանում 🙂

Սիմոն

Մտեք 1000plus.am կայք, գրեք Ձեր սոց. քարտի համարը և ստուգեք՝ արդյո՞ք Ձեր աշխատած ամիսների ընթացքում 1000-ական դրամներ հատկացվել է զին. հիմնադրամին, եթե հատկացվել է, ուրեմն գրանցված եք, եթե ոչ, ուրեմն գրանցված չեք:

Աննա

Հետաքրքիր է, որ ոչ մի առցանց հնարավորություն չկա տվյալ հանգամանքը ստուգելու համար: Բոլորը «կողմնակի» ձևեր են:

A&V Accounting

Եթե սոց. վճար վճարող եք (ծնված 1974թ.-ից հետո), կարող եք բանկոմատներից ստանալ քաղվածք Ձեր կողմից վճարված սոցիալական վճարների վերաբերյալ, ըստ որի պարզ կլինի՝ գրանցված աշխատող եք, թե ոչ:

Լևոն
Արտուր

Բայց որտե՞ղ գրել։

Լևոն

Հարկ վճարողի հաշվառման համարը որտեղի՞ց կարող ենք վերցնել: