Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը

Ռուբեն.

Բարև ձեզ: Ես ունեմ 2000թ. BMW X5 մեքենա, որի արժեքն է $ 4 000, իսկ գույքահարկը կազմում է 170 000 հազար դրամ: Այդ մեքենան կարելի է համեմատել ավելի թանկարժեք մեքենայի հետ, որի գույքահարկը չի գերազանցում 50 000 դրամը: Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Բարև Ձեզ, Ռուբեն: Այո, հնարավոր է այդպես լինի, քանի որ փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է համաձայն ձիաուժի: Հնարավոր է, որ ավելի էժան մեքենան ավելի բարձր ձիաուժ ունենա, քան ավելի թանկարժեքը, և հակառակը:

Հակոբ

Սխալ է էլի, 25 տարեկան մեքենա ունեմ, որի շուկայական արժեքը 2000 $ է, և ունի 300 ձիաուժ, որի համար վճարում եմ տարեկան 312.5 $-ին համարժեք ՀՀ դրամ, որը կազմում է մեքենայի արժեքի մոտ 16 %-ը: Որքանո՞վ է ճիշտ վճարել այդքան գույքահարկ, երբ, օրինակ, 50 000 $ – 100 000 $ արժողությամբ, սակայն քիչ, օրինակ, 100-150 ձիաուժ ունեցող շարժիչով ավտոմեքենայի սեփականատիրոջից գանձվում է ավելի քիչ գույքահարկ:
Միգուցե օրենքը վերանայման և գույքահարկն ըստ ավտոմեքենայի շուկայական արժեքի հաշվարկման կարիք ունեն: Ներկայիս պարագայում ստացվում է այնպես, որ մեծ կարողություն ու եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին առավել ճոխ ու թանկարժեք փոխադրամիջոցի համար ավելի քիչ գույքահարկ է վճարում պետությանը, քան ցածր եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին, ով հնարավորություն չունի նոր և թանկարժեք փոխադրամիջոց գնելու:

Գարիկ

Այս լինքով կարող եք ինքնուրույն հաշվարկել Ձեր գույքահարկի արժեքը:

Տիգրան

Փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է համաձայն ձիաուժի կամ կիլովատի, պետք է ասեք ձիաուժի թիվը:

1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան՝
ա. 1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 200 դրամ,
բ. 121-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1000 դրամ,
գ. 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1000 դրամ.

Փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառելով 1.36 գործակից: