Գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լևոն

Բարև Ձեզ, Արման: 2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն 0.15%-ի փոխարեն պետք է վճարվի 0.075% տույժ:

Հոդված 401՝ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

Արման

Բարև Ձեզ, Լևոն, մերսի շատ: Ուզում եմ իմանալ, եթե դժվար չի, 38 000 դրամ 3 տարվա ուշացրած գույքահարկի տույժը ինչքա՞ն է կազմում, ուղղակի ես չգիտեմ, թե դա ինչ բանաձևով հաշվել:

Լևոն

Տեսեք, Արման: 38 000 դրամի 0,075% կազմում է 28,5 դրամ: 28,5 * 730 օր = 20 805 դրամ:

Արման

Մեկ հարց էլ և վերջ: Եթե մեքենան չի շահագործվել այդ 3 տարին, կանգնած Է եղել կալանքի տակ ԴԱՀԿ-ում, բնապահպանական վճարը պե՞տք է մուծել:

Լևոն

Կարող եք ներկայացնել տեղեկանք այն մասին, որ մեքենան 3 տարի չի շահագործվել Ձեր կողմից, միգուցե չվճարեք:

Արման

Լավ, շնորհակալ եմ:

Արթուր

Բարև ձեզ: Հաշվարկը կլինի հետևյալ կերպ`

2016թ. համար՝ 38000 + 38000*0,075%*730օր = 20805 դրամ
ընդամենը 2016թ. դիմաց՝ 38000 + 20805 = 58805 դրամ:
2017թ. համար՝ 38000 + 38000*0.075%*517օր = 14734 դրամ
ընդամենը 2017թ. դիմաց՝ 38000 + 14734 = 52734 դրամ:
2018թ. համար՝ 38000 դրամ + 38000*0.075%*152օր = 4332 դրամ
ընդամենը 2018թ. դիմաց՝ 38000 + 4332 = 42332 դրամ:
Ընդամենը վճարման 3 տարվա դիմաց՝ 58805 + 52734 + 42332 = 153871 դրամ:

Արման

Բարև Ձեզ, Արթուր, շնորհակալություն, իսկ ինչու՞ է օրերի թիվը պակասում՝ 730, 517, 152:

Արթուր

730 օրվա տույժը 2016 թվականի համար է, այսինքն՝ 2016թ. չվճարված գույքահարկի համար արդեն ունեք 730 օրվա տույժ, իսկ 2017-ի համար 730 օր չի անցել, անցել է միայն 517 օր, 2018-ի համար՝ 152 օր:

Արման

Լավ, մերսի շատ: