Միջին աշխատավարձի հաշվարկ

Աննա.

Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ, եթե աշխատողը որևէ ամսում գտնվել է արձակուրդում, արդյո՞ք վերցնում ենք 11 ամսվա աշխատավարձը և բաժանում 11-ի, թե՞ արձակուրդի ամիսը բաց ենք թողնում և վերցնում 1 ամսով ավելի վաղ ժամանակահատված:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Յուրի

Վերցնում ենք 11 ամիսների ԱՎՈՒՄ-ը և բաժանում 11-ի:

Սոս

Կարդացեք Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը:

Արմին

Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Գայանե

Հարգելի Արմին, խնդրում եմ հղում անել օրենքի այն կետը, ըստ որի միջին ամսական աշխատավարձ հաշվարկելու պահանջը առաջացել է տվյալ հիմնարկում աշխատողի աշխատանքի մինչև 12 ամիսը լրանալը: Իմ պարագայում տվյալ հիմնարկում աշխատել եմ 2019թ. օգոստոսի 20-ից, իսկ մինչ այդ այլ տեղ երկար տարիներ՝ առանց աշխատանքի ընդհատման:

Շուշան

Քանի ամիս աշխատել է, այնքան ամիսների քանակի վրա էլ բաժանեք: Ենթադրենք՝ 8 ամիս է աշխատել, 8 ամսվա կեղտոտ աշխատավարձի գումարը բաժանեք 8-ի: Պլյուս՝ պարգևավճարներ/12-ի:

Gayane

Բարև Ձեզ, օգնեք խնդրեմ մի հարցում: Աշխատակցուհին 2020թ-ին աշձակուրդ չի գնացել: Արձակուրդ է վերցրել 2021թ-ի հոկտեմբերի 15-ից: Պարգևատրում է ստացել 2020թ-ի դեկտեմբեր ամսին 50 000 դրամ: Ինչպե՞ս և որքա՞ն գումար պետք է ներառենք արձակուրդայինի հաշվակի մեջ: Նախապես շնորհակալ եմ:

Արա

Տվյալ դեպքում պետք է միջին ամսական աշխատավարձը ստանալու համար այն բաժանել աշխատած ամիսների վրա, քանի ամիս աշխատել է, այդքան ամսվա վրա բաժանել, սակայն չպետք է մոռանալ այդ ամիսներին ստացած պարգևավճարը:

Սամվել

Բարև Ձեզ։ Ո՞վ գիտի՝ մայրության նպաստը միջին աշխատավարձի հաշվարկի մեջ ներառվու՞մ ա, թե ոչ։