«

»

Июл 16 2019

Վերջնահաշվարկ կատարելիս

Գուրգեն.

Բարև ձեզ: Պարգևավճարները հաշվարկվու՞մ են վերջնահաշվարկի ժամանակ, թե՞ միայն ֆիքսված աշխատավարձը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

8 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Արման

    Վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկվում են աշխատանքի վարձատրությանն ուղղված (ԱՎՈԻՄ) բոլոր (հավելավճար, պարգևատրում, գիշերավարձ) միջոցները:

  2. Аватар
    Նարինե

    Նախորդ 12 ամիսների ընթացքում ստացված պարգևավճարները մասնակցում են միջին ամսական աշխատավարձի հաշվարկին մեկ տասներկուերորդի չափով, այսինքն՝ պարգևավճարների հանրագումարը պետք է բաժանեք 12-ի:

  3. Аватар
    Անահիտ

    Աշխատանքային օրենսգրքի հոդված 195. Միջին աշխատավարձը

    1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում՝ անկախ վճարման աղբյուրից:

    2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

    Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

    Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

  4. Аватар
    Գուրգեն

    Իսկ վերջնահաշվարկ տրվու՞մ է, եթե աշխատել ես 6 ամիս, և վճարվում է մաքու՞ր աշխատավարձի հիման վրա, թե՞ կեղտոտ աշխատավարձի չափով։

    1. Аватар
      Նարինե

      Վերջնահաշվարկի իրավունք ունեն նույնիսկ 1 օր աշխատած աշխատակիցները, իսկ «մաքուր կամ կեղտոտ աշխատավարձ» հասկացություն գոյություն չունի օրենքում, ՀՀ ԱՕ 178-րդ հոդվածը սահմանում է աշխատավարձը, որը իր մեջ ներառում է նաև բոլոր հարկերը և պարտադիր վճարները:

    2. Аватар
      Գուրգեն

      Շնորհակալություն:

  5. Аватар
    Գուրգեն

    Ինձ վերջնահաշվարկի վճարման բանաձև կասե՞ք։

  6. Аватар
    Արա

    Անշուշտ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն՝ արձակուրդը հաշվարկելիս ներառվում է պարգևավճարը, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքից ազատվելու դեպքում հենց չօգտագործված արձակուրդը համարվում է վերջնահաշվարկ, ուստի կարելի է ասել, որ վերջնահաշվարկը հաշվարկելիս հաշվի է առնվում պարգևավճարը:

Մեկնաբանել для Գուրգեն Отменить ответ

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160