Ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:

Խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում ցեմենտի մաքսազերծման ժամանակ:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Եթե ցեմենտը արտահանվում է, ապա տրվում է արտոնություն՝ կիրառվում է ավելացված արժեքի հարկ՝ 0-ական դրույքաչափով, իսկ եթե այն ներկրվում է, մաքսազերծման դեպքում կիրառվում է ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս, և մաքսային վճար:

Սևակ

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը սահմանվում է ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքների հայտագրված արժեքի հիման վրա, որը հաստատվում է անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի բնօրինակներով:

Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մինչև ապրանքների ժամանումը դրանց փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը չեն ներառվում ապրանքների մաքսային արժեքի մեջ՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո:

Այն դեպքում, երբ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձը չունի այդ ապրանքների արժեքի մասին անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, կամ եթե կան հիմնավոր պատճառներ՝ ենթադրելու, որ անձի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկություններն արժանահավատ չեն, մաքսային մարմնի պաշտոնատար անձը սահմանում է ապրանքների մաքսային արժեքը՝ մաքսային մարմնի տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների մասին գնային տեղեկությունների հիման վրա, այդ թվում՝ նույնանման ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող օտարերկրյա ընկերությունների կատալոգներում նշված տվյալների հիման վրա:

Ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու մաքսային արժեքը սահմանելու համար ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը:

2014 թվականի դեկտեմբերի 17-ի «Մաքսային կարգավորման մասին» թիվ 241-Ն ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում՝ ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված են հետևյալ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Տիգրան

Ցեմենտի մաքսազերծման ժամանակ, եթե այն ներկրվում է, սահմանվեց նաև պետական տուրք: