«

»

Aug 15 2019

Անձը ծառայություն է մատուցում

Արփի.

Բարև ձեզ:

Եթե անձը աշխատում է (գրանցված է) որպես ծառայություն մատուցող, արձակուրդ և ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Ալլա

    Եթե Դուք նկատի ունեք, որ քաղաքացիաիրավական պայմանագրով եք աշխատում, ապա Դուք չեք վճարվում արձակուրդ և ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում:

     
  2. Avatar
    Նարինե

    Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքներ իրականացնողի վրա Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները չեն ազդում, այլ ազդում են Քաղաքացիական օրենսգրքով սահմանված դրույթները: Հետևաբար նա չի օգտվում արձակուրդի, անաշխատունակության, ֆիզիոլոգիական արձակուրդի, վերջնահաշվարկի և այլն… իրավունքներից:

     
  3. Avatar
    Մանե

    Քաղաքացիաիրավական պայմանագրերի ամենատարածված տեսակներից է ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ Այս դեպքում աշխատակցին գործատուն պարտավորված չէ արձակուրդ տրամադրելու, հիվանդության կամ այլ պատճառներով վճարումներ կատարելու:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...