Աշխատանք համատեղությամբ

Հարություն․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես համատեղությամբ աշխատում եմ դպրոցում՝ ինֆորմատիկայի ուսուցիչ և օպերատոր 1,5 դրույքով, և համայնքապետարանում՝ առաջատար մասնագետ՝ համայնքային ծառայող: Ինձ ասում են, որ ես իրավունք չունեմ 1,5 դրույքից ավել աշխատել, կարո՞ղ եք պարզաբանում տալ այս հարցի շուրջ, այսինքն՝ ես իրավունք ունե՞մ աշխատելու նման կարգավիճակով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Նախ ժամային առումով չեք տեղավորվում: Համայնքապետարանում 1 դրույք աշխատելու համար պետք է 8 ժամ այնտեղ գտնվեք: Այդ 8 ժամն էլ 09:00-18:00-ն է հավանաբար: 1.5 դրույքով դպրոցում աշխատելու դեպքում էլ այդ ժամերին պետք է զբաղված լինեք:
Աշխատանքային օրենսգրքով էլ մարդը 1.5 դրույքից ավել չի կարող աշխատել կամ օրական 12 ժամ, իսկ դա նշանակում է՝ 09:00-21:00-ն:
Ճիշտ են ասում:

Սուսաննա

Հարգելի Հարություն, Ձեր աշխատանքային պայմանագրում նշվա՞ծ են Ձեր աշխատանքային ժամերը։
Ըստ ԱՕ 139-րդ հոդվածի՝
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից:

Որպես համայնքապետարանի աշխատակից պարտադի՞ր է արդյոք Ձեր ներկայությունը համայնքապետարանում։ Դպրոցում Ձեր աշխատանքը նախատեսո՞ւմ է ներկայություն 08։45-ից մինչև 16։45։ Եթե Ձեր աշխատանքների ժամանակահատվածները համընկնում են, ապա չեք կարող աշխատել։ Նախատեսվում է 1 դրույք վարչական և 0,5 դրույք մանկավարժական աշխատանքի համատեղություն։

Արա

Ձեզ ճիշտ են ասել: Նախ այդ խնդիրը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով, համայնքային ծառայողը իրավունք չունի աշխատել որպես օպերատոր: Բացի դրանից, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հիմնական և համատեղությամբ աշխատանքները չեն կարող գերազանցել օրական 12 ժամը: Ու ամենակարևորը՝ համայնքապետարանը իրավունք ունի Ձեզ չթույլատրել իր ժամերի հաշվին կատարել այլ աշխատանք: