«

»

Sep 12 2019

Քաղցրավենիք/խմորեղենի արտադրությամբ զբաղվելու համար

Խորեն.

Բարև ձեզ:

Պատրաստվում եմ քաղցրավենիք/խմորեղենի արտադրություն սկսել և վաճառքը կազմակերպել։ Կասե՞ք՝ ինչից/որտեղից պետք է սկսել իրավական մասը կազմակերպելու համար: Ա/Ձ ունեմ արդեն բացված, իսկ հետո՞ (սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն):

Facebook մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Սկսենք հետևյալից՝
    1. արտադրական մաս՝ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններով տարածքի առկայություն: Հոսանքի վճարումների համար առանձնացրեք և Ա/Ձ-ի մասով բաժանորդ եղեք, որ հարկային հաշիվներ դուրս գրեն, և ստանաք: Հետևեք ստանդարտներին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, օրինակ՝ 021/2009, 022/2009, մեկը՝ փաթեթավորման պահանջներ, մյուսը՝ սննդի անվտանգության պահանջներ: Գրանցվեք սննդի տեսչությունում կայքի միջոցով: Հանդերձանքի առկայություն, ախտահանող նյութերով պարբերաբար ախտահանումներ և այլն:
    2. Ֆինանսական և հարկային հաշվառման մաս՝ ինտերնետ կապով համակարգիչ, հարկայինից հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգում և հաշիվների համակարգերում գրանցումներ, կոդերի ստացում, համապատասխան անձի լիազորում կամ անձամբ ստորագրում գործող ID-ով և ակտիվ ստորագրությամբ, հաշվ. համակարգի պայմանագրի կնքում, շրջանառության հարկի հայտարարության ներկայացում, աշխատողների գրանցում, նրանց հաշվով եկամտային հարկի հաշվարկի ներկայացում ու վճարում, սոց. վճարների, դրոշմանիշային վճարների վճարում: Դրամարկղային գիրքը կարող եք վարել էլեկտրոնային:
    3. Կազմակերպական և մարքեթինգային մաս՝ համապատասխան ավտոտրանսպորտի առկայություն սան. պայմաններին, վաճառքների կապերի հաստատում և հարաբերությունների ապահովում, գովազդի իրականացում, լոգոյի մշակում և գրանցում, շարունակելի…

     
    1. Avatar
      Լիլիթ

      Տիգրան ջան, ստանդարտներին հետևե՞լ միայն, թե՞ գնալ ստանդարտացման ինստիտուտ և EAC-ի թուղթը վերցնելու համար դիմել:

       
  2. Avatar
    Մանե

    Եթե մեծ ծավալով գործունեություն չեք իրականացնելու, իմ կարծիքով, կարելի է ԱՁ-ով գործել, ՍՊԸ չբացել և վճարել արտոնագրային վճար (ֆիքսված չափով գումար է), եկամտային հարկ, նպ. սոց. վճար։ Իսկ արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերն ապահովելու պայմաններին ամենայն մանրամասնությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

     
  3. Avatar
    Լուսինե

    Բարև Ձեզ։ Գրանցվեք որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ 2020թ․ հունվարի 1-ից՝ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և ազատվեք բոլոր հարկերից։

     
  4. Avatar
    Արա

    Խորհուրդ կտամ անմիջապես հայտ տաք ընտանեկան ձեռնարկատիրությամբ աշխատելու համար, որից հետո աշխատեք առանց Ձեզ համար բարդություն ստեղծելու: Այդ պարագայում Դուք կազատվեք հարկերից, իսկ սննդի անվտանգության տեսչությունը ինքը կայցելի Ձեզ և կտա համապատասխան կարգադրագրեր:

     
  5. Avatar
    Հայկանուշ

    Ընտրեք համապատասխան հարկատեսակ, դիմեք սննդի անվտանգության տեսչական մարմին, հանեք սանիտարական գրքույկ, աշխատավայրը համապատասխանեցրեք ՀՀ օրենսդրության պահանջներին:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...