«

»

Oct 08 2019

Նոտարով հաստատված և ֆաքսով ուղարկված լիազորագիր

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք նոտարով հաստատված և ֆաքսով ուղարկված լիազորագրով կատարել գործարք։

0

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Մարինե

    Այո, հնարավոր է:

    0
  2. Avatar
    Տիգրան

    Մեզ էլ է հետաքրքիր դա: Կախված է՝ ինչ գործարք եք կնքելու, իսկ որևէ նոտարի հարցրե՞լ եք:

    0
  3. Avatar
    Մանե

    Կախված է նրանից, թե որտեղ եք գործարք կատարելու։ Կարելի է նաև ուղարկել գործընկեր կազմակերպությանը ֆաքսով կամ էլ. փոստի հասցեով, և եթե կազմակերպությունը ունի իրավաբան, վերջինս կարող է ստուգել լիազորագրի իսկությունն ու թույլատրել գործարք։

    0
  4. Avatar
    Արա

    Իրավաբանորեն ֆաքսով ուղարկված փաստաթղթով հնարավոր չէ գործարք անել, պետք է լինի լիազորագրի բնօրինակը:

    0
  5. Avatar
    Լիա

    Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հեռագրով, ինչպես նաև կապի այլ միջոցներով ուղարկված լիազորագիրը, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխատակիցը, հաստատվում է կապի մարմնի կողմից: Երրորդ անձինք իրավունք ունեն իսկական համարել իրենց նկատմամբ գործողություններ կատարելու համար տրված լիազորագիրը, որը լիազորողը լիազորվածին ուղարկել է առանց կապի պաշտոնական մարմինների՝ ֆաքսիմալ կամ այլ կապի միջոցով: Այսինքն՝ նոտարով հաստատված, բայց ֆաքսով ուղարկած լիազորագրով հնարավոր չէ գործարք կատարել։

    0

Մեկնաբանել to Մանե Cancel Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...