«

»

Oct 12 2019

Նոր բյուլետեն բացելու համար

Էմմա․

Բարև ձեզ:

Ինձ հետաքրքրում է մի հարց՝ մայրս ոտքը կոտրել է, վիրահատվել է, և բյուլետեն ենք բացել, հետո ինչ-ինչ պատճառներով բյուլետենը փակվել է, բայց մայրս դեռ աշխատունակ չէ, ոտքը վիրահատված է ու դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Խնդրում եմ, ինձ ասեք՝ հնարավո՞ր է նորից բյուլետեն բացել, և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ դա անելու համար:

Նախապես շնորհակալ եմ։

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Լիա

    Առաջին բյուլետենը, որ բացել եք, հավանաբար բացել են այն հիվանդանոցում, որտեղ վիրահատել են, շարունակությունը, այսինքն՝ այն 2 ամիսը, որը անհրաժեշտ է վերականգնվելու համար, պետք է տա կամ Ձեր թաղամասի պոլիկլինիկայի բժիշկը կամ, եթե բժշկական ապահովագրություն ունեք, այն բժշկական հաստատությունը, որի հետ պայմանագիր ունեք։ Կանչ եք գրում, որ գան ստուգեն, բացեն բյուլետենը։

     
  2. Avatar
    Լիա

    Իսկ թուղթը տրամադրում է այն բժիշկը, ով վիրահատել է, այն հիմք է հանդիսանում, որ տվյալ մարդուն վիրահատել են։ Եթե չեմ սխալվում, տեղեկանք է։

     
  3. Avatar
    Տիգրան

    Նախ պետք է Ձեր բյուլետենի ներքևում գրված լիներ շարունակելի, որ պոլիկլինիկան շարունակեր, սակայն հիմա նոր բյուլետենի համար հիմք պետք է հանդիսանա հիվանդանոցի էպիկրիզը և բժշկի տեղեկանք-եզրակացությունը պատմագրից, որ ենթակա է հիվանդը հետվիրահատական բուժօգնության ինչպիսի պայմաններում և ժամկետներով:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...